Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Թաթարստանի, Իվանովոյի և Տուլայի արդյունաբերական ձեռնարկություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

Անօդաչու թռչող սարքերը մայիսի լույս 26-ի գիշերը հարվածներ են հասցրել ՌԴ Թաթարստանի, Իվանովոյի և Տուլայի մարզերի արդյունաբերական ձեռնարկություններին, գրում է Meduza-ն։

Ռուսական Mash, Baza, Astra տելեգրամ ալիքների տվյալներով՝ Ելաբուգայում (Թաթարստան) աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Այստեղ, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի հավաքման գործարաններ կան։

Բացի այդ, ըստ Astra-ի, անօդաչու թռչող սարքերը հարվածել են Իվանովոյի Կինեշմա քաղաքի Դմիտրիևսկիի քիմիական գործարանին։

Տուլայի մարզից նույնպես պայթյունների ձայների և ՀՕՊ աշխատանքների մասին հաղորդագրություններ են ստացվել։ Ալեքսինում, մասամբ նաև Տուլայում, մայիսի 26-ի գիշերը էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել, հաղորդում է Mash-ը։ Astra-ն հիշեցնում է, որ մայիսի սկզբին ուկրաինական անօդաչու սարքերը երկու անգամ հարձակվել են Տուլայում տեղակայված «СПЛАВ»-ի վրա, որը մշակում է  համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Մայիսի 26-ի առավոտյան Ռուսաստանի ՊՆ-ն նախ հայտարարել էր, որ նախորդ գիշերը ոչնչացվել է 96 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկ անօդաչու թռչող սարք Թաթարստանի, չորսը՝ Իվանովոյի և հինգը՝ Տուլայի մարզում։ Ավելի ուշ ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ ևս յոթ անօդաչու թռչող սարք է խոցվել, որոնցից հինգը՝ Տուլայի մարզի տարածքում։

ԱԹՍ-ների հարձակումների հետևանքների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Բացի այդ, անօդաչուների հարձակումների պատճառով Ռուսաստանի մի շարք շրջաններում օդանավակայանների գործունեությունը կրկին ժամանակավորապես սահմանափակվել է։ «Կոմերսանտը» գրում է, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունել և չեն ուղարկել չվերթներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի