Ադրբեջանում արգելափակել են ռուսական «Ցարգրադ» հեռուստաալիքի կայքը

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսական «Ցարգրադ» («Царьград») հեռուստաալիքի կայքն Ադրբեջանում անհասանելի է դարձել։ Արգելափակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ադրբեջանական իշխանամերձ Minval-ի գլխավոր խմբագիր Էմիլ Մուստաֆաևը դիմել է Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարություն՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել հեռուստաալիքի կողմից «Ադրբեջանի դեմ ուղղված կեղծ և սադրիչ տեղեկատվության տարածման կապակցությամբ»։

Բողոքարկման արդյունքում ռեսուրսի մուտքը սահմանափակվել է։

«Այս քայլը դարձել է հստակ օրինակ այն բանի, թե ինչպես է երկրի ներսում ճնշվելու քարոզչական ռեսուրսների գործունեությունը։ Սա նաև պետք է դաս ծառայի այլ քարոզիչների համար, ովքեր հույս ունեն կեղծ նարատիվներ տարածել Ադրբեջանի դեմ և ազդել երկրի հասարակական կարծիքի վրա»,- գրում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքուն ՌԴ-ին մեղադրել էր ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցների դեմ կիբերհարձակումների համար։

Միաժամանակ, Ադրբեջանի իշխանությունները վերջերս փակել են Բաքվում «Ռուսական տունը», Sputnik-Ադրբեջան լրատվական գործակալությունը՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության ֆոնին։

Ադրբեջանի և Մոսկվայի հարաբերություններում լարվածություն էր առաջացել ադրբեջանական օդանավի կործանումից հետո։ Բաքվից Գրոզնի թռչող AZAL-ի օդանավը վթարի էր ենթարկվել 2024թ-ի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Օդանավում գտնվող 67 անձանցից 38-ը մահացել էր։ Ավիաղետի համար Ադրբեջանը մեղադրում է ռուսական կողմին՝ պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի