Փոխնախարարը Քվեբեկում մասնակցել է ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

Լուրեր

08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կանադայի Քվեբեկ քաղաքում կայացել է ֆրանկոֆոն մշակույթի նախարարների 5-րդ կոնֆերանսը, որն անցկացվել է «Հաստատել մեր մշակութային ինքնիշխանությունը. ռազմավարություններ և գործիքներ ֆրանկոֆոնիայի թվային և ներառական միջավայրի համար» խորագրի ներքո․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Նախարարական համաժողովին մասնակցել և ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նա ներկայացրել է մշակույթի ոլորտում Հայաստանի թվային հայեցակարգի ռազմավարությունն ու գործիքակազմը:

«Ինձ համար մեծ պատիվ է այս հեղինակավոր հարթակում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնել մեր հիմնական գործողությունները թվայնացման և արհեստական բանականության գործիքների կիրառման ուղղությամբ: Թվային օրակարգը կարևոր է մշակութային բազամազանությունը պահպանելու, ներկայացնելու, հանրահռչակելու և այդ համատեքստում նաև հեղինակային իրավունքների պահպանման և ստեղծարար արդյունաբերության զարգացման տեսնակյունից»,- նշել է Դանիել Դանիելյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությամբ ամրագրված թվային օրակարգի առաջնահերթությանը. «Մենք ապրում ենք թվային տեխնոլոգիաների դարաշրջանում, որն իր հերթին թելադրում է խաղի իր կանոնները։ Մշակույթի ոլորտում ևս սա կարևոր գերակայություն է։ Մշակույթի ռազմավարության գերակա ուղղություններից և առաջնահերթություններից մեկը հենց այս խնդիրն է, որը միտված է շարունակելու մինչ այժմ Հայաստանում իրականացվող թվայնացման գործընթացները, ինչպես նաև նպաստելու նոր հարթակների և մեխանիզմների ներդրմանը»:

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանում մշտապես կազմակերպվում են Ֆրանկոֆոնիայի օրեր, որոնք վերածվել են երկամսյակի, իսկ 2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը:

Համաժողովի ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն առնչվող հարցեր: