Թրամփը Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունները «շատ, շատ լավ» է որակել

Լուրեր

24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին բանակցությունները որակել է որպես «շատ, շատ լավ»։ AFP-ի հաղորդմամբ՝ Թրամփը ողջունել է «իրական, լուրջ առաջընթացը»՝ Հռոմում նախորդ ուրբաթ ավարտված միջուկային բանակցությունների հինգերորդ փուլից հետո։

Ապրիլից Օմանի միջնորդությամբ ընթացող բանակցությունները երկրների միջև ամենաբարձր մակարդակի շփումներն են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դուրս եկավ 2015 թվականի միջուկային համաձայնագրից Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում։ Պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը վերսկսել է Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» արշավը՝ աջակցելով բանակցություններին, բայց զգուշացնելով ռազմական գործողությունների մասին, եթե դիվանագիտությունը ձախողվի։

Իրանը ցանկանում է նոր համաձայնագիր, որը կմեղմացնի իր տնտեսությանը հարված հասցրած պատժամիջոցները։ Վերջին փուլից հետո Իրանի արտաքին գործերի նախարար և գլխավոր բանակցող Աբբաս Արաղչին նվազեցրել է առաջընթացի նշանակությունը՝ ընդգծելով, որ «բանակցությունները չափազանց բարդ են երկու կամ երեք հանդիպման ժամանակ լուծելու համար»։

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդին իր հերթին X-ում նշել է, որ հինգերորդ փուլն ավարտվել է «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթացով»՝ հավելելով, որ հույս ունի, որ «մնացած հարցերը» կպարզաբանվեն առաջիկա օրերին։

Թրամփն ասել է, որ շարունակական քննարկումները «շատ, շատ լավ» են եղել։

«Կարծում եմ՝ մենք կարող ենք լավ լուրեր ունենալ Իրանի ճակատում»,- նշել  է նա՝ հավելելով, որ հայտարարությունը կարող է լինել «հաջորդ երկու օրերի ընթացքում»։

Բանակցությունները տեղի են ունեցել Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմնի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հունիսյան նիստից առաջ, որը կուսումնասիրի Իրանի միջուկային գործունեությունը։

Դրանք նաև տեղի են  ունենում 2015 թվականի հոկտեմբերին կնքված համաձայնագրի ժամկետի լրանալուց առաջ, որը նպատակ ուներ մեղմել ԱՄՆ-ի և Եվրամիության կասկածները, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, չնայած Թեհրանը հետևողականորեն հերքում է նման հավակնությունները։ Իր միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց Իրանը ստացել էր  միջազգային պատժամիջոցներից ազատում։ Սակայն համաձայնագիրը խզվել էր  2018 թվականին, երբ Թրամփը միակողմանիորեն դուրս էր  բերել  Միացյալ Նահանգներին և վերականգնել պատժամիջոցները։

Մեկ տարի անց Իրանը պատասխանել էր՝ ակտիվացնելով իր միջուկային գործունեությունը։ Այն ներկայում ուրանը հարստացնում է մինչև 60 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է համաձայնագրով սահմանված 3,67 տոկոսի սահմանաչափը, բայց ցածր է միջուկային մարտագլխիկի համար անհրաժեշտ 90 տոկոսի մակարդակից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի