«Доля воровская»` պարեկի մեքենայում․ ՆԳՆ-ի պարզաբանումը

Լուրեր

29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
29.04.2026 | 19:50
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր
29.04.2026 | 19:43
Հըմի էդ Հակոբիկի մոտ փող-մող ֆռո՞ւմ ա. ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստան»-ի անունից գործող 5 անձ ձերբակալվել է. ՀԿԿ
29.04.2026 | 19:27
Կհայտարարվի «Մշակութային վերջին զանգ» մրցույթը, կխստացվի դրամահավաքների արգելքը. ԿԳՄՍՆ
29.04.2026 | 19:13
Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ն անդրադարձել է Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքներին
29.04.2026 | 19:00
«Բոլորին դեմ եմ»-ը չի խոսում անիշխանությունից, կձևավորենք պատասխանատու իշխանություն 100 օրով․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:50
Ժոզե Մոուրինյուն արձագանքել է «Ռեալ» վերադառնալու մասին լուրերին
29.04.2026 | 18:39
Ադրբեջանցի դիվանագետը ազատազրկման է դատապարտվել 70 կիլոգրամ ոսկու մաքսանենգության համար
29.04.2026 | 18:26
Լոնդոնում դանակահարության հետևանքով վիրավորվել են հրեական համայնքի երկու անդամներ
29.04.2026 | 18:19
«Յուվենտուսի» ակադեմիայի ծրագրի իրականացումը նոր էջ է բացելու հայկական ֆուտբոլում․ Ալֆրեդ Սադոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:13
Սահմանազատումից մինչև առևտուր․ ինչ հարցեր են քննարկվել Մուստաֆաևի հետ Աղվերանում
29.04.2026 | 18:10
Ադրբեջանի պատվիրակությունը հեռացավ Աղվերանից // Բեռնատարների հայ վարորդների խնդիրը ՌԴ-ում լուծվել է. ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 18:06
Միրզոյանը և Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումն ու Մակրոնի այցը
29.04.2026 | 17:50
Լա՛վ է, Սամվել Կարապետյանը վերջապես ասաց՝ Քոչարյանի և Ծառուկյանի հետ կոալիցիա կկազմեն, վատ է՝ չասաց ով է վարչապետի թեկնածուն․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:44
Բեռլինում ձերբակալվել է Ղազախստանի քաղաքացի՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով
Բոլորը

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում լսելի է, թե ինչպես է ոստիկանության պարեկային ծառայության մեքենայում հնչում քրեական ենթամշակույթի հետ ասոցացվող «Доля воровская» երգը։ Մեքենան կայանած է, որևէ մեկը չկա սրահում, դռները բաց են և նկատելի է, որ տարածքում միայն տեսանյութի հեղինակն է։

Factor TV-ն ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեց պարզաբանում ստանալ տեսանյութի վերաբերյալ, ինչին ի պատասխան հայտնեցին․

«Տեսանյութը տեսանկարահանել է ավտոլվացման կետի աշխատակիցը և հրապարակել է Tiktok հարթակում։ Նա հայտնաբերվել է, ինչից հետո հեռացրել է տեսանյութը։

Կոչ ենք անում չմանիպուլացնել և արարքը չվերագրել Ոստիկանության ծառայողներին»։

ՆԳՆ-ից նաև հետաքրքրվեցինք, արդյոք նման դեպքում վտանգ չկա, որ կողմնակի անձը կարող է մեքենայում առկա պլանշետով մուտք գործել տվյալների շտեմարան։ Պարզաբանեցին, որ պլանշետին, բացի ոստիկանից, որևէ մեկը հասանելիություն չունի։

Նշենք, որ ոստիկանության ծառայողական ավտոմեքենաները պատահական ավտոլվացման կետերում չեն սպասարկում, այս ծառայության համար հայտարարվում է մրցույթ։