ՌԴ զորքերը կրկին հարվածել են Ուկրաինային․ ամբողջ երկրում օդային հարձակման տագնապի ազդանշաններ են հնչել

Լուրեր

29.09.2026 | 16:48
Ֆեյսբուքում ատելություն քարոզող հրապարակման համար Վահրամ Սահակյանին մեղադրանք է ներկայացվել, նա ձերբակալվել է
29.09.2026 | 16:39
Էստոնիան ՌԴ-ին մեղադրել է պաշտպանական Milrem Robotics ընկերության շենքի հրկիզման մեջ
29.09.2026 | 16:30
Փաշինյանն ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է մակրոտնտեսական զարգացումները
29.09.2026 | 16:19
«Կալանավորումից 27 օր անց որոշումը չի տրամադրվել»․ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբ
29.09.2026 | 16:07
Դատարանը մերժեց Դատախազության հայցը․ «Վարդավառի» 17.9 հեկտարի կառուցապատման իրավունքը մնում է Սեդրակյանների ընտանիքին
29.09.2026 | 15:55
Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերի սրման ֆոնին առնվազն 164 մարդ է ձերբակալվել
29.09.2026 | 15:52
Փաշինյանն ու «Ռոսատոմ»-ի ղեկավարը քննարկել են նոր ԱԷԿ-ի կառուցման առաջարկները
29.09.2026 | 15:46
Տիչինայի փողոցում կռունկ է շրջվել․ կան զոհեր․ ՈՒՂԻՂ
29.09.2026 | 15:44
OpenAI-ն անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով չեղարկել է ԱԲ-ի նոր մոդելի թողարկումը
29.09.2026 | 15:27
Զովունիում ևս 643 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
29.09.2026 | 15:23
Արայիկ Էլոյանը և Վյաչեսլավ Աֆյանը միացել են Հայաստանի Մ-21 հավաքականին
29.09.2026 | 15:18
Իրանի պատգամավորները քննարկում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու օրինագիծը
29.09.2026 | 15:10
ՀՀ դեսպանատներն առժամանակ անձնագրեր չեն տրամադրի // Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 15:01
«Կոմիտաս» միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը
29.09.2026 | 14:59
Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր
Բոլորը

Ռուսական զորքերը մայիսի լույս 26-ի գիշերը կրկին հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։ Ամբողջ երկրում հնչել են օդային հարձակման ազդանշաններ։ Հակաօդային պաշտպանության ուժերն աշխատել են Կիևի և Խարկովի վրա։ Խարկովում լսվել է տասից ավելի պայթյուն, փոխանցում է Current time-ը։

Հարվածների մասին տեղեկատվությունը հաստատել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

«Խարկովը և արվարձանները հակառակորդի անօդաչու թռչող սարքերի հարձակման տակ են։ Քաղաքի որոշ հատվածներում լսվել են հզոր պայթյուններ»,- գրել է նա։

Կիևի և Խարկովի իշխանությունները հարձակման հետևանքների կամ հնարավոր վիրավորների մասին չեն հայտնել։

Օդեսայի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով տուն է ավերվել, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։ Բացի այդ, վնասվել են բնակելի շենքերի, օժանդակ շինությունների, ավտոտնակների, մեքենաների տանիքներ, ցանկապատ և գազատար։ Վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Զապորոժիեի շրջանում Յուրկովկա գյուղում երկու մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է տեղի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։

«Կեսգիշերից հետո թշնամին հարվածել է Յուրկովկա գյուղին։ Հարվածել է մասնավոր տանը, այն ավերվել է։ Պայթյունի ալիքը վնասել է մոտակա տներն ու մեքենաները։ Վիրավորվել են 60-ամյա կին և 52-ամյա տղամարդ։ Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- նշել է նա։

Խմելնիցկիի շրջանում էլ վնասվել են մասնավոր տներ և բիզնեսներ, նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Տյուրինը։

Ուշ երեկոյան ռուսական զորքերը հրետանային կրակ են բացել Սումիի մարզի Կոնդրատովկա գյուղի վրա, մեկ զոհ կա։ Այս մասին հայտնել է տեղի ռազմական վարչակազմը։ Զոհը 48-ամյա բնակիչ է։ Վիրավորվել է ևս մեկ քաղաքացիական անձ՝ 52-ամյա տղամարդ։ Նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

«Կրկնակի հարվածների սպառնալիքի պատճառով վիրավորին հիվանդանոց տեղափոխելը դեռևս հնարավոր չէ։ Երբ վտանգավոր իրավիճակը թույլ տա, նա կհոսպիտալացվի»,- հայտնել են վարչակազմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի