Սոբյանինը հայտարարել է Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերը կիրակի օրը՝ մայիսի 25-ին, խոցել են հինգ անօդաչու թռչող սարք, որոնք գալիս էին մայրաքաղաքի ուղղությամբ, հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցում է DW-ն։

Իշխանությունները չեն հաղորդում տուժածների կամ ավերածությունների մասին՝ ԱԹՍ հարձակման արդյունքում։ Սոբյանինի խոսքով՝ բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։ Այլ մանրամասներ չեն ներկայացվում։ ԱԹՍ հարձակումների մասին հաղորդումների ֆոնին՝ մոսկովյան օդանավակայանները՝ Վնուկովոն, Դոմոդեդովոն և Ժուկովսկին, ժամանակավորապես դադարեցրել են թռիչքների և վայրէջքների իրականացումը, հաղորդում է «Ռոսավիացիան»։ Նմանատիպ սահմանափակումներ ներդրվել են նաև Կալուգայի օդանավակայանում։

Մինչ այդ Սոբյանինը հայտնել էր, որ մայիսի 25-ի գիշերը հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 12 անօդաչու թռչող սարք, որոնք ուղղվում էին Մոսկվայի ուղղությամբ։ Նախօրեին երեկոյան ութ տարածաշրջաններում խոցվել էր 95 անօդաչու սարք, ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության։

Հիշեցնենք՝ ռուսական զորքերը մայիսի 25-ի գիշերը հարվածել են Ուկրաինայի տարածքին՝ կիրառելով հարվածային անօդաչու սարքեր և թևավոր հրթիռներ։ Ուկրաինայի 13 մարզերի նկատմամբ զանգվածային հարձակման արդյունքում զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, ավելի քան 60 մարդ վիրավորվել է։ Այս հարձակումը համարվում է պատերազմի սկսվելուց ի վեր ամենամասշտաբայիններից մեկը։

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ զանգվածային հարձակման նպատակն են եղել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները։