Թուրքիայի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

Լուրեր

24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մայիսի 26-27-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով։ Այս մասին հաղորդում է թուրքական TRT Global-ը։

Այցի ընթացքում Ֆիդանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նշվում է, որ Ֆիդանը նախատեսում է բանակցություններ անցկացնել նաև ռուսական բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահի տեղակալ Վլադիմիր Մեդինսկիի և պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ։ Նշենք, որ Մեդինսկին գլխավորում էր Ռուսաստանի պատվիրակությունը ռուս-ուկրաինական վերջին բանակցություններում։

Բանակցությունների հիմնական թեման կլինի Թուրքիայի դերակատարումը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս համատեքստում Թուրքիան մտադիր է վերահաստատել իր պատրաստակամությունը՝ կազմակերպելու նոր բանակցություններ Կիևի և Մոսկվայի միջև, ինչպես արվել էր 2022 թվականին և վերջին անգամ՝ 2025 թվականի մայիսի 16-ին՝ Ստամբուլում։

Նշվում է, որ այցի ընթացքում անդրադարձ կլինի նաև Սիրիայում, Գազայում և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակներին։

Կողմերը կքննարկեն Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Քննարկման թեմաներից են լինելու առևտրային, էներգետիկ և զբոսաշրջային ոլորտներում համագործակցության ներկայիս վիճակը և դրա հնարավոր ընդլայնման ուղիները։

Ֆիդանն ու Լավրովը վերջին անգամ հանդիպել են 2025 թվականի ապրիլի 12-ին՝ Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում։