Ռուսաստանը և Ուկրաինան հայտարարել են երկու կողմերից 390 ռազմագերու փոխանակման մասին

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական գերությունից Ռուսաստան է վերադարձվել 270 ռազմագերի և 120 քաղաքացիական անձ, հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ փոխանակումը տեղի է ունեցել կողմերի միջև Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Առաջիկա օրերին նախատեսվում է շարունակել Ուկրաինայի հետ գերիների լայնածավալ փոխանակումը։ Այժմ գերությունից վերադարձված ռուս զինծառայողներն ու քաղաքացիական անձինք գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Նրանք շուտով կտեղափոխվեն ՌԴ՝ բժշկական հաստատություններում բուժման և վերականգնողական բուժման համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս հաստատել է գերիների փոխանակումը։ Նա հայտարարել է 390 ուկրաինացու վերադարձի մասին և դա ուղղակիորեն կապել Ստամբուլում ձեռք բերված համաձայնության հետ։ Նա գրում է, որ փոխանակումը կշարունակվի շաբաթ և կիրակի օրերին։

Հավելենք, որ ՌԲԿ Ուկրաինան, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակումը կանցկացվի երեք օրվա ընթացքում։ Միաժամանակ, FT-ն, հղում անելով անանուն ուկրաինացի պաշտոնյաների, պնդում է, որ փոխանակում են հիմնականում զինվորականների, սակայն տուն կվերադառնան նաև քաղաքացիական անձինք։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների խոշոր փոխանակման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի