«Երեխուս առողջությունը գնահատվեց 400,000 դրամ»․ 9-ամյա տղան վթարի է ենթարկվել ի՞ր, թե՞ վարորդի մեղքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

12-ամյա Նարեկը մասամբ է հիշում, թե ինչ է կատարվել 2022 թվականի օգոստոսի 20-ին Պարոնյան-Լեո խաչմերուկում, երբ եղբոր հետ հեծանվով կանաչ լույսի տակ անցնելիս է եղել փողոցը։ Ասում է՝ համարյա մայթին էր հասել, երբ մեքենան արագություն է հավաքել և հարվածել իրեն։

Նարեկը, որ այդ ժամանակ 9 տարեկան էր, հարվածից և շոկից ուշագնաց է եղել, արթնացել է, երբ արդեն շտապ օգնություն էր եկել։  Մորն է զանգահարել, խնդրել՝ արագ իր մոտ գալ։ Դեպքի վայր հասած Հերմինեն որդուն տեսնում է թույլ և գունատ, խնդրում է արագ հիվանդանոց հասցնել, սակայն շտապ օգնության բժիշկը կրկին հանգստացնում է՝ որևէ լուրջ խնդիր չկա։ 

Ժամեր շարունակ Նարեկի առողջական վիճակի մասին բժիշկները ոչինչ չեն հայտնել։ Ավելի ուշ Հերմինեին տվել են նախնական ախտորոշումը։ Նա սկզբում չի իմացել, թե ով է վրաերթի ենթարկել Նարեկին։ Մայրը պատմում է՝ 5 օր անց քննիչի միջոցով է գտել մեքենայի վարորդ 75-ամյա Գագիկ Սարգսյանին։

Հերմինեի խոսքով՝ սկզբում վարորդը վերև չի եկել, հարազատներն են բարձրացել և ասել, որ վարորդն իրեն լավ չի զգում, կորցրել է խոսքի լիարժեքությունը, ուստի ինքը որոշել է իջնել և անձամբ խոսել մեքենայի վարորդի հետ։ Հերմինեի պնդմամբ՝ հետագայում իր այդ վերաբերմունքը դատարանում իր դեմ են օգտագործել։

Նարեկն ասում է՝ իրեն այցելած վարորդն անգամ ներողություն չի խնդրել կատարվածի համար։

Ի վերջո, Նարեկը 5 օր անց հիվանդանոցից դուրս է գրվել, Հերմինեի խոսքով՝ վարորդի ընտանիքը ստացիոնար ծախսերի համար 300 հազար դրամ է տվել իրեն, որի վրա ավելացրել է նաև ինքը և փակել հիվանդանոցային ծախսերը։ Դուրս գրման ժամանակ արդեն նշել են Նարեկի առողջական վիճակն ընդունվելիս և հետագա խնամքը։

Երեխային պարբերաբար ստուգման տանելուն զուգահեռ՝ 1,5 տարվա նախաքննությունից հետո, սկսվել է նաև դատական գործընթացը, որը տևել է ավելի քան 1 տարի։ Ինչպես առաջին օրերին, այնպես էլ դատարանում մեղադրյալի աթոռին հայտնված մեքենայի վարորդ Գագիկ Սարգսյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։

Factor TV-ի հարցին՝ Նարեկ Հովհաննիսյանի ստացած ծանր վնասվածքները հնարավո՞ր էր ստանալ միայն մեքենային դիպչելու հետևանքով, պաշտպանը նշում է՝ հենց այս հանգամանքը պարզելու համար են իրենք մի քանի անգամ դիմել դատավոր Տիգրան Ոսկանյանին՝ փորձաքննություն նշանակելու նպատակով։

Շուրջ մեկ տարի դատաքննությունից հետո դատավոր Ոսկանյանը փետրվարի 11-ին դատավճիռ է կայացնում, ըստ որի՝ Գագիկ Սարգսյանը զրկվում է վարորդական իրավունքից 3 տարի ժամկետով, իսկ գույքային հայցը բավարարվում է մասնակի․ Սարգսյանից հօգուտ Հերմինե Համբարձումյանի որոշվում է բռնագանձել 400 հազար դրամ։ 

Դատավճիռը չի բավարարում երկու կողմին էլ, սակայն Հերմինեն որոշում է  չբողոքարկել դատական ակտը՝ այդ ժամանակն ու գումարն ուղղելով որդու բուժմանը, սակայն նրա համար անակնկալ բողոք է ներկայացվում պաշտպանության կողմից՝ պահանջելով արդարացում։

Թե ինչ կորոշի արդեն Վերաքննիչ քրեական դատարանը, պարզ կդառնա ամիսներ անց, իսկ այս ընթացքում Նարեկի մոտ վթարից առաջացած խնդիրները շարունակում են պատշաճ բուժում պահանջել։

12-ամյա Նարեկը հիմա փորձում է լրացնել վեց ամիսների ընթացքում բաց թողած դասերը, քանի որ բժիշկներն արգելել էին ֆիզիկական ու մտավոր ծանրաբեռնվածությունը։ Մինչև հիմա էլ տղային արգելված է սպորտով զբաղվել և վարել իր սիրելի հեծանիվը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան