Կուրսկի մարզում 5 ռուս զինծառայողի մեղադրում են սպանության և թալանի համար

Լուրեր

08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
Բոլորը

ՌԴ Կուրսկի մարզում ռազմական քննչական մարմինները քննվում է քրեական գործ, որով անցնող զինծառայողները մեղադրվում են ավազակության, մի խումբ անձանց կողմից առանձնակի դաժանությամբ կատարված սպանության և թալանի մեջ (Քրեական օրենսգրքի 209, 105 և 351.2 հոդվածներ), հաղորդում է «Կոմերսանտ»-ը, որին վկայակոչում է Meduza-ն։

Լրատվամիջոցի տվյալներով՝ գործով անցնում են գրոհայինների ստորաբաժանման 5 զինվորներ, որոնք անմիջականորեն մասնակցել են մարտերին։

Գործով մեղադրյալներից մեկը Միխայիլ Օսիպովն է, որը կալանավորվել է քննության շրջանակում։ Նրա պաշտպանները երկու անգամ փորձել են բողոքարկել ընտրված խափանման միջոցը Մոսկվայի Երկրորդ արևմտյան շրջանի ռազմական դատարանում, սակայն դատարանը կալանքն անփոփոխ է  թողել։

Գործով մեկ այլ մեղադրյալ է զինծառայող Ալեքսանդր Լիսունովը, որն Օսիպովի հետ միասին  կալանավորվել է Կուրսկի կայազորային ռազմական դատարանի կողմից՝ սպանությանն օժանդակելու մեղադրանքով։ Լիսունովը դատապարտվել է հատուկ ընթացակարգով՝ կապված հանցագործությունը թաքցնելու համար իր մեղքը խոստովանելու հետ (Քրեական օրենսգրքի 316-րդ հոդված):

Ըստ Mediazona-ի՝ Լիսունովի դատավճիռը հրապարակվել է փետրվարի 25-ին։ Նրա հետ միասին դատապարտվել է նաև Վալենտին Օվսիենկոն՝ սպանության հոդվածով (Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մաս): Դատարանի որոշման մասին չի հայտարարվել։

Լիսունովի գործը նկարագրում է այն դրվագներից մեկը, որով մեղադրվում են զինվորականները։ Ըստ հետաքննության՝ նրանք յոթ անգամ կրակել են տղամարդու ոտքերին, ապա սպանել են նրան գլխին հասցված կրակոցով։ Դրանից հետո սպանված տղամարդու մարմինն իջեցրել են ավերված տան նկուղ, վրան վառելիք լցրել և այրել։ Հետաքննության տվյալներով՝ Լիսունովը նույնպես մասնակցել է հետքերը թաքցնելուն։

Փաստաբաններից մեկը «Կոմերսանտ»-ին ասել է, որ զինծառայողները մեղադրվում են իրենց ծառայակցի սպանության մեջ, որի հետ մեղադրյալները վիճաբանել էին։ Դատելով հրապարակումից՝ գործով մեղադրյալները խոստովանել են իրենց մեղքը։ Նրանք նշել են, որ սպանել են մի զինվորի, որը փորձում էր խուսափել մարտերին մասնակցելուց և փախչել ռազմաճակատից։

Միևնույն ժամանակ, նրանք հերքում են կողոպուտի և գողությունների մեղադրանքը՝ պնդելով, որ լքված շենքերում նրանք «տարել են որոշ մանր իրեր, որոնք կարող էին օգտակար լինել զինվորների առօրյա կյանքը կազմակերպելու համար»։

Նշվում է, որ ռուս զինծառայողի հետ կապված թալանի գործով առաջին հայտնի դատավճիռը կայացվել է 2025 թվականի հունվարին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի