Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիում ԵՄ պատվիրակության աշխատակից Սայմոն Վանդենբրուքին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան, գրում է apsny.ge-ն։

Մայիսի 21-ին Վանդենբրուքին հաջորդ չվերթով Թբիլիսիի օդանավակայանից վերադարձրել են մեկնման երկիր։ Մուտքի մերժման պատճառները չեն նշվում։

Սայմոն Վանդենբրուքն աշխատում է Վրաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնում, որը Եվրամիության Արտաքին գործողությունների ծառայության (EEAS) մաս է կազմում։ Նրա պարտականությունների մեջ են մտնում օգնության ծրագրերի համակարգումը, Ասոցացման համաձայնագրի իրականացումը և ԵՄ-ի ու Վրաստանի միջև քաղաքական և տնտեսական կապերի զարգացումը։

Այս միջադեպը սուր արձագանք է առաջացրել Եվրոպայում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության քննադատների շրջանում։ Լիտվայից Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչիենեն ասել է, որ Վրաստանի կառավարության գործողությունները մոտենում են Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքականությանը։

««Վրացական երազանքի» ռեժիմը, որը վրացիներն իրենք են անվանում «ռուսական երազանք», մոտենում է Լուկաշենկոյի մակարդակին։ Կարմիր գծերը վաղուց հատվել են, բայց այսօր դրանք ավելի հեռուն են գնացել»,- գրել է նա ֆեյսբուքում ու կրկին կոչ արել Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և նրա շրջապատի նկատմամբ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ թյուրըմբռնում է առաջացել ԵՄ պատվիրակության անդամի երկիր մուտք գործելու վերաբերյալ։

«Տեղի է ունեցել տեխնիկական թյուրըմբռնում։ Մենք կապ ենք հաստատել ԵՄ-ի հետ այս հարցի շուրջ, նրանք պարզաբանումներ են տվել, և խնդիրը լուծվել է»,- ասել է նախարարությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի