Թուրքիայում 56 զինվորական է կալանավորվել 2016թ. հեղաշրջման գործով

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլի դատախազությունը ուրբաթ հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի (TSK) 56 զինծառայող է ձերբակալվել «Գյուլենական խմբավորման»՝ FETÖ-ի (Անկարան այն ճանաչում է ահաբեկչական) հետ կապերի կասկածանքով, փոխանցում է TRT Haber-ը։

Հաղորդվում է, որ FETÖ-ի դեմ Ստամբուլում ու երկրի 35 նահանգներում իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել են 63 գործող զինվորականներից 56-ը, որոնց նկատմամբ կալանքի որոշում էր կայացվել։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ձերբակալված կասկածյալներից 4-ը գնդապետներ են, 8-ը՝ փոխգնդապետներ, 12-ը՝ մայորներ, 15-ը՝ կապիտաններ և 24-ը՝ ենթասպաներ/սերժանտներ։ Բոլորը գործող զինվորականներ են։ Նշվում է, որ 8-ը ռազմաօդային ուժերի հրամանատարությունից են, 13-ը՝ ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունից, 36-ը՝ ցամաքային ուժերի հրամանատարությունից, 6-ը՝ ռազմածովային ուժերի հրամանատարությունից։

Ստամբուլի գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի զինված ուժերում դեռևս չբացահայտված FETÖ կազմակերպության անդամների թիվը գերազանցում է 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձին մասնակցածներին։

Նշվում է նաև, որ որ «FETÖ-ն դեռևս ամենամեծ սպառնալիքն է որպես ահաբեկչական կազմակերպություն, որը վտանգում է սահմանադրական կարգը և պետության գոյությունը»։

Հավելենք, որ FETO-ի առաջնորդը հայտնի կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն էր, որը մահացել է անցյալ տարի ԱՄՆ-ում։ Թուրքիայի իշխանությունները FETO-ին մեղադրում են 2016 թվականի հուլիսի 15-ին երկրում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ Թուրքիայի կառավարությունը Գյուլենի շարժումն «ահաբեկչական» է որակել։ Գյուլենը և նրա հետևորդները կտրականապես հերքել են հեղաշրջմանը կամ ահաբեկչական գործողություններին իրենց մասնակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի