Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Լուրեր

18.02.2026 | 18:11
Ինչ իրավիճակ է կրակոցների վայրում. նոր կադրեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 18:00
Կրակոցներ Աջափնյակում՝ զոհ և վիրավորներ կան // Սերժ Սարգսյանն այլևս անարգել կարող է հեռանալ ՀՀ-ից․ ԼՈՒՐԵՐ
18.02.2026 | 17:53
Հրադադարի մեխանիզմը գրեթե համաձայնեցված է, բայց քաղաքական հարցերում «առաջընթաց չի եղել». Զելենսկի
18.02.2026 | 17:52
Աջափնյակում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՀՀ ԱՆ
18.02.2026 | 17:47
50 հազարով հելնենք, կոլապս կսարքենք, խելքներդ գլուխներդ հավաքեք․ վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 17:43
Կրակոցներ Երևանում. ինչ իրավիճակ է դեպքի վայրում. ՈՒՂԻՂ
18.02.2026 | 17:38
Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար
18.02.2026 | 17:30
Պաշտոնական ճաշ Հունաստանի նախագահի անունից՝ ի պատիվ ՀՀ նախագահի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 17:23
Կրակոցներ Աջափնյակում. կա մեկ սպանված և վիրավորներ, դեպքի վայրում է ՀՀ ոստիկանապետը
18.02.2026 | 17:17
«Ալիևը Բաքվի դատական համակարգը համեմատել է Նյուրնբերգի հետ. սա հրեշավոր միտք է». Սուրեն Սուրենյանցը նամակ հանձնեց ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը
18.02.2026 | 17:10
Կարգավիճակի հստակեցում եմ պահանջում իմ ընկերների հետ միասին․ տաքսու վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 17:06
Դոհա․ Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է և կարող է խաղալ Ալկարասի դեմ
18.02.2026 | 17:04
Կրեմլը հիշեցրել է՝ ՌԴ-ն նախկինում առաջարկել է Իրանից ընդունել հարստացված ուրանը
18.02.2026 | 17:02
Դատարանը պարտավորեցրել է վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը
18.02.2026 | 16:57
Yandex-ն ամեն ամիս վարորդից 200-250 հազար դրամ «քերում» ա․ վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլին, որոնք անցկացվում են Օմանի միջնորդությամբ, գրում է Mehr գործակալությունը։

Իրանի բարձրաստիճան դիվանագետը գլխավորում է իրավունքի, քաղաքականության, բանկային և ֆինանսների փորձագետներից բաղկացած քաղաքական պատվիրակությունը։ Նշվում է, որ Իրանի քաղաքական հարցերով արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին, իրավական և միջազգային հարցերով փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային և մի շարք այլ դիվանագետներ ու փորձագետներ են ուղեկցում Արաղչիին։

Իրանն ու ԱՄՆ-ը մինչ օրս անցկացրել է միջուկային բանակցությունների չորս փուլ (երեքը՝ Մասկատում և մեկը՝ Հռոմում)՝  Օմանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Բադր բին Համադ ալ Բուսաիդիի միջնորդությամբ։

Ապրիլին սկսված բանակցությունները երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակի շփումներն են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս էր եկել 2015 թվականի միջուկային համաձայնագրից՝ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում։

Ավելի վաղ Արաղչին հայտարարել էր, որ իրանական պատվիրակությունը վերանայում է բանակցությունների հինգերորդ փուլի առաջարկվող ժամանակն ու վայրը, չնայած նա ընդգծել էչ երկրի վճռականությունը՝ դիմադրելու ԱՄՆ չափազանց պահանջներին։ Օմանի արտաքին գործերի նախարարն էլ ավելի ուշ հայտարարել էր, որ բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում ուրբաթ օրը։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Արաղչին նամակ էր հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հնարավոր հարվածների հետ կապված՝ նշելով, որ  հարձակման դեպքում Թեհրանը ԱՄՆ-ին պատասխանատու և մասնակից կհամարի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի