Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողների ընդունել

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արգելել է Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողների ընդունել։  Համալսարանում արդեն իսկ սովորող օտարերկրյա ուսանողները ստիպված կլինեն տեղափոխվել մեկ այլ համալսարան կամ լքել երկիրը, գրում է DW-ն։

ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտը հինգշաբթի հայտնել է, որ չեղյալ է հայտարարել Հարվարդի համալսարանի՝ միջազգային ուսանողներ ընդունելու իրավունքը։

Թրամփը վրդովմունք էր հայտնել, որ Հարվարդը մերժել է ուսանողների ընդունելության և աշխատանքի ընդունման վերահսկողությանը ենթարկվելու իր պահանջը, այն բանից հետո, երբ նա ասել էր, որ համալսարանը հակասեմականության կենտրոն է։

«Հարվարդի համալսարանի ուսանողական և փոխանակման այցելուների (SEVIS) ծրագրի հավաստագիրը անմիջապես չեղյալ է հայտարարվում։ Ինչպես ես բացատրել եմ ապրիլի իմ նամակում՝ արտոնություն է արտասահմանցի ուսանողներին ընդունելը։ Ներքին անվտանգության նախարարությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրելու բազմաթիվ հարցումներին ձեր կողմից հրաժարվելու և հրեա ուսանողների նկատմամբ թշնամական, ՀԱՄԱՍ-ի նկատմամբ համակրանք խրախուսող և ռասիստական ​​«բազմազանության, հավասարության և ներառման» քաղաքականություն պարտադրող համալսարանական միջավայր պահպանելու հետևանքով դուք կորցրել եք այդ արտոնությունը»,- գրել է ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոյեմը։

Նրա հայտարարության մեջ նաև ասվում է, որ Հարվարդի դեմ ձեռնարկված քայլերը պետք է «ծառայեն որպես նախազգուշացում երկրի բոլոր համալսարանների և ակադեմիական հաստատությունների համար»։ Նոյեմը նշել է, որ Հարվարդը կարող է վերականգնել օտարերկրյա ուսանողներին ընդունելու հնարավորությունը, եթե հաջորդ 72 ժամվա ընթացքում ներկայացնի օտարերկրյա ուսանողների մասին գրառումների մի ամբողջ հավաքածու, այդ թվում՝ աուդիո կամ վիդեո նյութեր, որոնք վերաբերում են օտարերկրյա ուսանողների մասնակցությանը բողոքի ցույցերին կամ վտանգավոր գործունեությանը համալսարանում։

«Այս վարչակազմը Հարվարդին պատասխանատվության է ենթարկում բռնության, հակասեմականության խթանման և Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության հետ համակարգված աշխատանքի համար»,- հավելել է Նոյեմը հայտարարության մեջ։

Հարվարդը հերքել է կառավարության մեղադրանքները և հայտարարել, որ կաջակցի օտարերկրյա ուսանողներին։

«Կառավարության գործողություններն անօրինական են։ Այս պատասխան գործողությունը լուրջ վնաս է հասցնում Հարվարդի համայնքին և մեր երկրին, խաթարում է Հարվարդի ակադեմիական և հետազոտական ​​առաքելությունը»,- ասվում է բուհի տարածած հայտարարության մեջ։

Համալսարանը վերահաստատել է միջազգային ուսանողներին կրթելու հանձնառությունը։

2024-25 ուսումնական տարում Հարվարդի համալսարանի գրեթե 6800 ուսանող, որը կազմում է համալսարանի  ուսանողների ավելի քան մեկ քառորդը, Միացյալ Նահանգներից  չեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ դադարեցնում է Հարվարդի համալսարանին տրամադրվող 2,2 միլիարդ դոլարի դաշնային ֆինանսավորումը՝ բուհին մեղադրելով քաղաքացիական իրավունքների մասին օրենքները խախտելու և հակասեմականության դեմ բավարար չափով չպայքարելու մեջ։ Ի պատասխան՝ համալսարանը դատական հայց է ներկայացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի