Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց փոխանցել են գերիների ցուցակները՝ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով փոխանակման համար

Լուրեր

19.11.2026 | 11:55
Համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն 2 կատարողների համերգ կլինի ՀՀ-ում. մրցույթներ են հայտարարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:51
Սահմանադրության փոփոխությունների հաջորդ օրը խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Հաջորդ ընտրությանը չեմ լինի վարչապետի թեկնածու, եթե հանրաքվեում Սահմանադրությունն անցնի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
Բոլորը

Ուկրաինան արդեն պատրաստել է Ռուսաստանի հետ գերիների փոխանակման ցուցակը՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։ Այն հանձնել են ռուսական կողմին։ Այս մասին ՌԲԿ-Ուկրաինային հայտարարել է ռազմագերիների համակարգող շտաբի պետի տեղակալ Անդրեյ Յուսովը։

Նա փաստացի հերքել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, որն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայից չի ստացել գերիների փոխանակման համար անունների ցուցակը։ Ավելի ուշ Պեսկովը հաստատել է, որ ցուցակը ստացվել է։

«Այո, իսկապես, այն արդեն ստացվել է»,- ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Այսօր ճեպազրույցում Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ-ն արդեն Ուկրաինային փոխանցել է իր ցուցակը։

Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ Մոսկվայի և Կիևի միջև ձեռք էր բերվել «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով գերիների փոխանակման վերաբերյալ համաձայնություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի