«Կուսակցություններն ազդարարում էին 100 հազար, 200 հազար անդամների մասին․ ու՞ր են էդ անդամները»․ Շիրակ Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գերազանց գիտի, թե ինչու Հանրապետական խմբակցության անդամների մի մասը դադարեց ընդդիմանալ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարին՝ հանրապետականները հասկացել են, որ իրենցից ոչինչ չեն ներկայացնում եւ նախկին առնետավազքը հիմա չի աշխատի։

«Առաջին անգամն է, երբ որ, քանի որ ժողովրդի հետ գործ ունեին, էդ առնետներին ընդունող չկա։ Եվ ասեմ, որ դա էր հիմնական պատճառը, որ նրանք փորձում էին ինչ-որ ձեւով կոնսոլիդացվել, ուղղակի փախչելու տեղ չկա։ Բայց հիմա իրանք եղան կապիտուլացիա, երբ որ իրանք ուղղակի հասկացան, որ իրենց ոչ ոք չի ընդունելու, ուղղակի պետք է փրկվել, եւ իրանք ենթարկվեցին կառավարության առաջարկներին»,-ասում է քաղաքագետը։

Մինչեւ վերջերս, ըստ Մանվել Սարգսյանի, Հանրապետականները դեռ ինչ-որ հրեշտակի էին սպասում, որը գալու էր նրանց փրկելու կամ վերադարձնելու իշխանությունը։ Քաղաքագետը սակայն կասկածում է, որ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը կամ խորհրդարանի երեք ուժերի վերջերս ներկայացված հակահեղափոխական օրինագիծը հեղափոխությանը դիմադրելու եւս մեկ փորձ են։

«Դա ուղղակի ավելի շատ տակտիկական քայլեր էին Փաշինյանի համար, որ կոնսոլիդացնի ժողովրդին, ճնշումը մեծացնի»,-վերլուծում է պարոն Սարգսյանը։
Նա սպասում է խորհրդարանի ընտրություններին, նա կասկած չունի, որ հեղափոխական քաղաքական ուժը ձայների մեծ առավելությամբ է հաղթելու։ Ըստ քաղաքագետի, փաստն այն է, որ Փաշինյանին մարտահրավեր նետող քաղաքական ուժեր այսօր արդեն չկան։

«-Կուսակցությունները պիտի ստեղծվեն։ Բայց ինչ գաղափարով են ստեղծվելու։
-Զրոյի՞ց։
-Իհարկե։ Մենք տեսնում ենք, որ ստեղծվում են կուսակցությունները։ Էղածներն էլ մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում են, գնալով վերանում են, կարող է ընդհանրապես վերանան»։
Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը վստահ է, որ կուսակցությունների հանդեպ անվստահությունը չի խանգարի, որպեսզի խորհրդարանական ընտրությունները կայանան
«Իսկ ինչքա՞ն սպասենք, որ կուսակցությունները կայանան, չլուծե՞նք ներքաղաքական ճգնաժամը, չգնա՞նք արտահերթ ընտրությունների, որպեսզի էս թոհուբոհը ավարտվի»,-ասում է ջավախքցի պատգամավորը։

Ըստ նրա, հեղափոխության հողի վրա կայանում է քաղաքացիական հասարակություն, որն էլ կնպաստի քաղաքական դաշտի վերաձեւավորմանը։

Նա հիշեցնում է, որ նախկինում կուսակցությունները կարեւորում էին իրենց անդամների թիվը։

«Կուսակցությունները ազդարարում էին 50 հազար, 100 հազար, 200 հազար անդամների մասին։ Ու՞ր են էդ անդամները էսօր։ Դրա համար շեշտադրումը պետք է լինի ոչ թե քանակը կուսակցության, այլ կուսակցության աշխատաոճը, գաղափարախոսությունը, ճիշտ աշխատանքը, որը մեծ ծավալի համակիրներ է հավաքում իր կողքին, որ վաղը քաղաքացին մտնի քվեատուփ եւ իմանա ում է ընտրում»,-համոզված է Շիրակ Թորոսյանը։

Ի դեպ, դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացած Հանրապետական խմբակցության նախկին անդամն այսօր էլ տեսնում է այդ ընտրություններին դիմադրող քաղաքական որոշ դեմքերի, սակայն վստահ է, որ նրանք մթնոլորտ չեն պղտորի եւ նոր խորհրդարանը կձեւավորվի հենց դեկտեմբերին։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում։