Տեղի է ունեցել Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորների 30-րդ խմբի երդման արարողությունը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Լուրեր

28.06.2026 | 14:01
Մեդվեդևը մտահոգություն է հայտնել Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնության կապակցությամբ
28.06.2026 | 13:32
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն. առայժմ հայտնի է 4 թեկնածուի մասին
28.06.2026 | 13:15
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
28.06.2026 | 12:59
Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
28.06.2026 | 12:41
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
28.06.2026 | 12:28
Տրվել է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը. մոտ 40 րոպեով կկրճատվի երթևեկության ժամանակը
28.06.2026 | 11:58
Հետվճարի տեսքով վերադարձվել է 30 միլիարդ դրամ․ կառավարությունը՝ կենսաթոշակների մասին
28.06.2026 | 11:29
Պուտինի հետ հանդիպում պահանջած նախկին զինվորականը կալանավորվել է
28.06.2026 | 10:49
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Մրգաշենում
28.06.2026 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.06.2026 | 10:06
Հրդեհ շինհրապարակում․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մեկ ջրատար
28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը մասնակցել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի A30 կամավորների խմբի երդման արարողությանը և վարել նրանց երդման կարգը․ տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում հյուրընկալվելու է 18 կամավոր։

Կամավորները հաջողությամբ ավարտեցին հայոց լեզվի և մշակույթի 11-շաբաթյա ինտենսիվ դասընթացը և շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ կապրեն և կաշխատեն հաջորդ երկու տարվա ընթացքում։ Կամավորները ապրելու են hայ հյուրընկալող ընտանիքներում և ծառայելու են իրենց համայնքներում՝ համագործակցելով տեղի դպրոցների անգլերենի ուսուցիչների և երիտասարդական կազմակերպությունների հետ։ Կամավորները կօգնեն աշակերտներին բարելավել իրենց անգլերենի հմտությունները, իսկ երիտասարդներին՝ ձեռք բերել կյանքի և զբաղունակության հմտություններ։

«Այսօր Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի և մեր բոլոր գործընկերների համար հիշարժան օր է․ բոլորիս սրտերը լի են ուրախությամբ և հպարտությամբ, քանի որ տոնում ենք 30-րդ հոբելյանական խմբի կամավորների երդման արարողությունը։ Այսօր 18 նոր կամավոր կմիանա Խաղաղության կորպուսի մեր երկարամյա ժառանգությանը։ Երկու օրից մեր կամավորները կմեկնեն իրենց ծառայության վայրեր՝ Հայաստանի տարբեր քաղաքներ և գյուղեր, որտեղ կաշխատեն տեղի իրենց գործընկերների հետ՝ ոգեշնչելու աշակերտներին, ուսուցիչներին և հայ երիտասարդներին»,- ասել է ԽԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլիամ Օ’րոարքը։

Միջոցառման ներկաների թվում էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, Խաղաղության կորպուսի նախկին և ներկա կամավորներ, կամավորներին հյուրընկալող հայ ընտանիքներ, ինչպես նաև ծրագրերի միջազգային և տեղական գործընկերներ։

Խաղաղության կորպուսի մասին

Խաղաղության կորպուսը ԱՄՆ միջազգային կազմակերպություն է, որը բաղկացած է կամավորներից, համայնքի անդամներից, հյուրընկալող երկրի գործընկերներից և անձնակազմից, որոնք ոգեշնչված են աշխարհում խաղաղություն և բարեկամություն հաստատելու Խաղաղության կորպուսի առաքելությամբ։ Աշխարհի տարբեր երկրների կառավարությունների հրավերով՝ ԽԿ կամավորները իրենց համայնքների անդամների հետ աշխատում են կրթության, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, համայնքի տնտեսական զարգացման և երիտասարդության զարգացման ոլորտներում տեղական առաջնահերթություն հանդիսացող ծրագրերի վրա։ Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961 թվականին նախագահ Ջոն Ֆ․ Քենեդիի կողմից։ Այդ օրվանից ի վեր ավելի քան 240 000 ամերիկացի ծառայել է աշխարհի 142 երկրում։

Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի մասին

1992 թվականին ՀՀ կառավարության հրավերով Հայաստանում մեկնարկեց Խաղաղության կորպուսի ծրագիրը։ 1992-ից ի վեր Խաղաղության կորպուսը նպաստել է Հայաստանում խաղաղության և բարեկամության հաստատմանը՝ միաժամանակ աջակցելով կրթության և երիտասարդության ոլորտների զարգացմանը։ ԽԿ կամավորները նաև սովորեցրել են հայերին ամերիկյան մշակույթի մասին, իսկ ԱՄՆ վերադառնալով՝ իրենց հայրենակիցներին իրազեկել են հայ մշակույթի մասին։

1992 թվականից ի վեր ավելի քան 1150 ԽԿ կամավոր է ծառայել Հայաստանում»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։