Եվրախորհրդարանը հավանություն է տվել ՌԴ-ից և Բելառուսից ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերի բարձրացմանը

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

Եվրախորհրդարանն այսօր հաստատել է Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերի 50 տոկոսով բարձրացումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ խոսքն այն ապրանքների մասին է, որոնք մինչ օրս չեն ենթարկվել ԵՄ որևէ մաքսատուրքի, այդ թվում՝ շաքարի, քացախի, ալյուրի և կենդանիների կերերի: Այսպիսով, նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Ռուսաստանից բոլոր գյուղատնտեսական ներմուծումները կենթարկվեն ԵՄ մաքսատուրքերի։

Պատգամավորները նաև աջակցել են Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող պարարտանյութերի համար 6,5 տոկոս մաքսատուրքի սահմանմանը՝ գումարած 2025-2026 թվականներին մեկ տոննայի համար 40-45 եվրո լրացուցիչ վճարների: Մինչև 2028 թվականն այս տուրքերը կբարձրանան՝ հասնելով մեկ տոննայի համար 430 եվրոյի։

Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Կողմ է քվեարկել 411 պատգամավոր, դեմ՝ 100, ձեռնպահ՝ 78-ը։

Այսպիսով, Եվրախորհրդարանն ընդունել է Եվրահանձնաժողովի կողմից հունվարի վերջին արված առաջարկը։ Այժմ ԵՄ Խորհուրդը պետք է հաստատի այն։

Եվրահանձնաժողովը նշում է, որ այս նորարարությունը չի ազդում ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի՝ երրորդ երկրներ արտահանման վրա, ինչը համապատասխանում է ԵՄ-ի կողմից ամբողջ աշխարհում պարենային անվտանգությունն ապահովելու պարտավորությանը։ Սա նշանակում է, որ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի գնման և վաճառքի գործողությունները մնում են անփոփոխ, ինչպես նաև դրանց պահպանումը Եվրամիության մաքսային պահեստներում, նավերով տեղափոխումը, ապահովագրական և ֆինանսավորման ծառայությունների մատուցումը։

Ռուսաստանի և Բելառուսի կողմից պարարտանյութերից ստացված եկամուտը Բրյուսելում համարվում է Ուկրաինայի դեմ պատերազմին ուղղակի ներդրում։

«Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերն աստիճանաբար բարձրացնելու որոշումը կօգնի կանխել Ռուսաստանի կողմից ԵՄ շուկան իր ռազմական մեքենան ֆինանսավորելու համար օգտագործելը»,- ավելի վաղ նշել էր Եվրախորհրդարանի Ռուսաստանի հարցերով մշտական ​​զեկուցող Ինեզե Վայդերեն։

Նա անընդունելի է համարում, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց ավելի քան երեք տարի անց Եվրամիությունը դեռևս մեծ քանակությամբ կարևորագույն ապրանքներ է գնում այդ երկրից։ Ռուսաստանից ԵՄ պարարտանյութերի ներմուծման ծավալը, որն արդեն բարձր էր 2023 թվականին, զգալիորեն աճել է 2024 թվականին։ Եվրահանձնաժողովն այս իրավիճակը որակում է որպես տնտեսական կախվածություն Ռուսաստանից և կարծում է, որ պատշաճ միջամտության բացակայության դեպքում այն ​​կարող է վնասել ԵՄ-ի պարենային անվտանգությանը:

ԵՄ-ն ձգտում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից և Բելառուսից մատակարարումներից և ակնկալում է, որ նոր միջոցառումները զգալիորեն կնվազեցնեն վերոնշյալ ապրանքների ԵՄ ներմուծման ծավալը: Դա պետք է բերի ԵՄ-ում պարարտանյութերի արտադրության հետագա դիվերսիֆիկացման։

Օրենքը նաև թույլ կտա ԵՄ-ին ավելացնել պարարտանյութերի սեփական արտադրությունը, որը տուժել է ռուսական էժան ներմուծումից, և գյուղացիներին ժամանակ կտա հարմարվելու համար։ Եվրախորհրդարանը Եվրահանձնաժողովին հանձնարարել է վերահսկել և միջոցներ ձեռնարկել գների բարձրացումը մեղմելու համար, որը կարող է վնասել ներքին շուկային և ԵՄ գյուղատնտեսությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի