Մոսկվա թռչող 35 ԱԹՍ է խոցվել․ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել

Լուրեր

24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
Բոլորը

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մայիսի լույս 22-ի գիշերը խոցել են Մոսկվա թռչող 35 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին տելեգրամում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Հարձակման հետևանքների մասին տեղեկություններ չկան, գրում է Meduza-ն։

Տուլան նույնպես ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Տուլայի նահանգապետ Դմիտրի Միլյաևը հայտնել է, որ անօդաչուներից մեկը բախվել է բազմաբնակարան շենքի տանիքին, վնասվել են նաև բնակելի և ոչ բնակելի շենքեր։ Բացի այդ, ԱԹՍ-ի բեկորներ են ընկել Տուլայի «Օրուժեյնիկ» հանգստի կենտրոնի մոտակայքում։ Տուլայի երկու բնակիչ թեթև վնասվածքներ են ստացել։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 105 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 35-ը՝ Մոսկվայի մարզի և 10-ը՝ Տուլայի մարզի վրա։

Ռոսավիացիան էլ  հայտնել է, որ գիշերը թռիչքների և վայրէջքների սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում՝ «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի», ինչպես նաև Տամբովի և Վլադիմիրի օդանավակայաններում։

Հիշեցնենք, որ նախօրեին նույնպես Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ների գրոհ էր տեղի ունեցել, կրկին սահմանափակվել էր օդանավակայանների աշխատանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի