Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

Լուրեր

07.06.2026 | 14:59
Սիմոնյանը՝ դստեր, Ծառուկյանը՝ թոռան հետ, իսկ Մարուքյանին երեխայի հետ քվեախցիկ մտնել չթույլատրեցին․ ի՞նչ է ասում օրենքը
07.06.2026 | 14:52
Երկու ԶԼՄ-ներ խախտել են լռության օրվա կանոնները․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:42
387 տեղամասում խախտումներ են նկատվել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:37
Ընտրական գործընթացի ընթացքում ժամը 14:00-ի դրությամբ արձանագրվել է 6 կրկնաքվեարկության դեպք և 5 գաղտնիության խախտում. ՆԳՆ
07.06.2026 | 14:33
Վաղվանից ինտենսիվ կաշխատենք, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք ու վավերացնենք. ԱԽ քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:30
Հետընտրական պրոցեսներ բացառում ենք, անհնար է դա. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:26
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է. ՔԿ
07.06.2026 | 14:23
Քվեարկեցի նրա համար, որ գերտերությունները ՀՀ-ում չպատերազմեն․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:22
Չինաստանը «հատուկ ծովային գործողություն» է սկսել Թայվանի արևելյան ափերի մոտ
07.06.2026 | 14:20
Քվեարկության գաղտնիությունը խախտած վստահված անձը ձերբակալվել է. ՔԿ
07.06.2026 | 14:19
«Դիտորդական կազմակերպություններից մոլորյալներ են եղել». Վաղարշապատի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:13
Ալեն Սիմոնյանը դստեր հետ մասնակցեց ընտրությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:10
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 14:10
Թիվ 14/19 ընտրատեղամասը մատչելի չէ հաշմանդամություն ունեցողների համար. սենյակը երկրորդ հարկում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:07
Սերժ Սարգսյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը: Այս մասին տեղեկացնում են Կաավարության մամուլի ծառայությունից։

Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդեն իսկ «Ռենշին» ընկերության հետ ստորագրվել է Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը: «Քոլլիերս» ընկերության հետ կնքված պայմանագրով վերջինս ստանձնելու է Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման գործընթացի ամբողջական կազմակերպումը և կառավարումը։

Պատասխանատուները վերահաստատել են, որ ծրագրի նպատակն է Երևանի կենտրոնում ստեղծել միջազգային բարձր դասի բիզնես կենտրոն, որը ներառելու է ժամանակակից գրասենյակային տարածքներ, ստարտափ բիզնես կենտրոններ, առևտրի կետեր, հյուրանոց, կոնֆերանսների սրահներ և ցուցասրահներ: Նշվել է, որ ծրագրի իրականացումը լրացուցիչ խթան կհանդիսանա տնտեսության զարգացման համար։

Քննարկում է ծավալվել ծրագրի իրականացման տարբեր բաղադրիչների շուրջ, հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացումը և հանձնարարել աշխատանքային հանդիպումների միջոցով մանրամասն քննարկել բոլոր հնարավոր հարցերն ու լուծումները: