Կոնյակը մնացել է Լարսում․ ինչ են ստուգում վրացի մաքսավորները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«Արդարությո՛ւն» վանկարկումով և «Հանուն հայ-վրացական բարեկամության», «Մի՛ խաթարեք հայ-վրացական բարեկամությունը» գրություններով պաստառներով կոնյակագործներն այսօր ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան մոտ կրկին բողոքի ակցիա էին իրականացնում։

Ըստ նրանց՝ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում չնախատեսված լաբորատոր փորձաքննությունների է ենթարկվում, ինչն ուշացումների և ֆինանսական կորուստների պատճառ է դառնում։ 

Գործարանների աշխատակիցները մեկ շաբաթ առաջ կրկին այստեղ էին։ Դեսպանատնից խոստացել էին, որ Թբիլիսին պաշտոնական հայտարարություն կանի, թե ինչու է հայ արտահանողների արտադրանքը շաբաթներով վրացական սահմանին մնում լաբորատոր ստուգումների պատճառաբանությամբ։ 

Վրացական կողմը հայտարարություն չտարածեց․ հարկադիր պարապուրդում հայտնված աշխատակիցներն այսօր իրենց հարցերի պատասխաններն այդպես էլ չստացան։ Բողոքի ակցիայի՝ դեսպանատուն հանդիպման մտած մասնակիցներից երկուսը դուրս եկան ու հավաքվածներին փոխանցեցին՝ խնդրի լուծման տարբերակներ չեն հնչել։  

«Կոնսուլն ասել է՝ դիմեք Վրաստանի դատարան»,- նշում է հանդիպման մասնակիցներից մեկը։  

Ակցիայի մասնակիցները նախ երկկողմանի փակեցին Ծարավ Աղբյուրի փողոցը, ապա հայտարարեցին՝ երթով շարժվում են Կառավարության շենք։ Այդ ընթացքում դեսպանատնից փոխանցել են, թե պաշտոնական Թբիլիսին խոստացել է մի քանի օրվա ընթացքում լուծել խնդիրը։

Նախորդ բողոքի ակցիայից հետո էլ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ հայ կոնյակագործների բողոքն արդարացի է և ինքն անձամբ մեկնելու է Վրաստան՝ այս հարցին լուծում տալու համար։ Այսօր նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որ հարցի կարգավորման ուղղությամբ ամենօրյա ինտենսիվ աշխատանքներ են տարվում։ Կառույցից վերահաստատում են՝ անհրաժեշտության դեպքում նախարարը Վրաստան կայցելի։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան