Ադրբեջանում իշխանությունները ցանկանում են AbzasMedia-ի լրագրողներին 11-12 տարով ազատազրկել

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական AbzasMedia գործով տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ պետական ​​մեղադրողը պահանջել է իրական դատավճիռներ նշանակել մեղադրյալ լրագրողների համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատախազ Ռաուֆ Մալիշովը պահանջել է AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին և «Ազատություն ռադիոկայանի»-ի լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեին դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Իսկ ահա գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքըզին, համակարգող Մուհամմեդ Կեկալովին, ինչպես նաև լրագրողներ Նարգիզ Աբսալամովային և Էլնարա Գասիմովային առաջարկվում է դատապարտել 11 տարի ժամկետով ազատազրկման։

Պետական ​​հարկային ծառայության ներկայացուցիչը պահանջել է քաղաքացիական հայցի բավարարում՝ 64 հազար մանաթի չափով։

Դատախազը նաև առաջարկել է բռնագրավել Ֆարիդ Մեհրալիզադեի Kia մեքենան, 40 հազար եվրոն, որը, ըստ պնդումների, հայտնաբերվել է Abzas Media-ի գրասենյակում, ինչպես նաև ավելի քան 20 հազար մանաթ՝ բանկային հաշիվներում։

Փաստաբաններին մինչև հունիսի 10-ը ժամանակ է տրվել՝ պաշտպանությունը ներկայացնելու համար։

Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունիսի 10-ին։

2023 թվականի նոյեմբերի 20-ից ի վեր Ադրբեջանում ձերբակալվել է AbzasMedia-ի 6 աշխատակից, որոնք ներգրավված են կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննություններում։ Անցյալ տարվա մայիսին նույն գործով ձերբակալվել է Ֆարիդ Մեհրալիզադեն։ Սկզբում բոլորին մեղադրում էին մաքսանենգության մեջ։ 2024 թվականի օգոստոսին AbzasMedia-ի գործով մեղադրանքները խստացվել են։

Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կարծում են, որ ձերբակալությունները քաղաքական դրդապատճառներ ունեն և կոչ են անում ազատ արձակել լրագրողներին ու վերացնել նրանց առաջադրված բոլոր մեղադրանքները։

ԱՄՆ կոնգրեսական Ջեյմս Մաքգովերը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և խորը մտահոգություն հայտնել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող և տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեի շարունակական բանտարկության վերաբերյալ։

«Խորապես անհանգստացնող է, որ նա շարունակում է մնալ կալանքի տակ։ Ես կոչ եմ անում նրան անհապաղ ազատ արձակել, որպեսզի նա կարողանա վերամիավորվել կնոջ և դստեր հետ»,- գրել է Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Մաքգովերնը։

Կոնգրեսականը նշել է, որ չնայած Ֆարիդ Մեհրալիզադեն կալանավորվել է AbzasMedia-ի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում, հստակ նշվել է, որ նա որևէ համագործակցություն չի ունեցել այդ լրատվական կազմակերպության հետ։ Իր նամակում կոնգրեսականը շեշտել է, որ Ֆարիդը դատարանում ենթարկվել է բռնության և նվաստացման։

«Հուսով եմ, որ Ադրբեջանը կհետևի միջազգային արդար դատավարության չափանիշներին, կհանի Ֆարիդի դեմ անհիմն մեղադրանքները և անմիջապես ու անվերապահորեն ազատ կարձակի նրան»,- գրել է կոնգրեսականը։

Հավելենք, որ Abzas Media-ն հիմնականում զբաղվում է Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործարքների հետաքննությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի