Հախումի և Բերքաբերի ջրամբարներում ձկների անկման պատճառը՝ ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն են. ԲԸՏՄ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին մայիսի 14-ին Տավուշի մարզպետի աշխատակազմից ահազանգ էր ստացվել Հախումի (Պառավաքարի) և Բերքաբերի (Ջողազի) ջրամբարներում նկատված անկած ձկների վերաբերյալ․ տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։

«Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում ջրամբարներից կատարվել են ջրերի նմուշառումներ, իսկ անկած ձկների խմբաքանակներն ուղարկվել են ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ։

ԲԸՏՄ լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ջրամբարների ջրերում քիմիապես աղտոտվածություն չի հայտնաբերվել։

ՍԱՏՄ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների արդյունքներով՝ ձկների անկման պատճառ են հանդիսացել ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն ու հարուցիչները, որոնք մարդու կյանքի և առողջության համար վտանգ չեն ներկայացնում»,- ասված է հաղորդագրությունում։