7 նիստով՝ ցմահ ազատազրկում․ պետությունը «ստիպում է» դատապարտյալին սպանությունն իր վրա վերցնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

2003 թվականին բանակ զորակոչվելուց հետո 18-ամյա Արթուր Քոչարյանն այդպես էլ տուն չվերադարձավ․ զորացրվելուց ընդամենը վեց ամիս առաջ զորամասում տեղի ունեցած սպանությունը վերագրվեց Քոչարյանին և նրա երկու ծառայակիցներին։ Արթուր Քոչարյանը դատապարտվեց ցմահ, ծառայակիցները՝ 15-ական տարվա ազատազրկման։ 19 տարեկանում դատապարտված Արթուրն արդեն 21 տարի է՝ բանտում է։

2004 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտունու զորամասի զինծառայող Արթուր Մեսրոպյանն անհետացել էր։ 2 օր անց՝ ՀՀ անկախության օրը, նրա դին հայտնաբերվել էր պարսպից կախված վիճակում։ Վաշտի զինծառայողներին նույն օրը սկզբում տեղափոխել էին Ստեփանակերտի, 20 օր պահվելուց հետո՝ ՀՀ ռազմական ոստիկանություն։

Արթուրի խոսքով՝ անտեսելով կիրառվող բռնությունը՝ հենց սկզբից հայտարարել է, որ որևէ կապ չունի ողբերգական սպանության հետ։ Ըստ նրա՝ ամեն ինչ սկսվել է ծառայակցի կեղծ ցուցմունքից։

Ինչպես տարիներ առաջ դատարանում, այնպես էլ այսօր մատնանշում է փորձագիտական մի շարք եզրակացություններ, որոնք ապացուցում են իր անմեղությունը։ Դատարանն ամենախիստ դատավճիռը կայացնում է ընդամենը մի քանի նիստ նշանակելով։ Դատավճռի հրապարակումից հետո սկսվում են Արթուր Քոչարյանի պայքարի տարիները։

Եվ մինչ Արթուրը շարունակում է բարձրաձայնել, որ 21 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական սպանության գործով ինքը մեղավոր չէ, պետությունը փորձում է, այսպես ասած, ստիպել դատապարտյալին ընդունել իրեն մեղսագրվող հանցանքը։

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար կարևոր նշանակություն ունի բալային համակարգը, ըստ որի՝ ժամկետից շուտ ազատ արձակվել ցանկացող դատապարտյալը պետք է հավաքի 28 և ավելի բալ։ Արթուր Քոչարյանը 27 բալ ունի։ Հնարավոր է՝ արդեն ազատության մեջ լիներ, եթե ընդուներ, որ ինքն է կատարել սպանությունը․ այդ դեպքում նրան կտրվեր ևս 2 բալ։

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար կարևոր նշանակություն ունեցող Պրոբացիոն ծառայության կողմից տրամադրված զեկույցում ևս մեղքն ընդունելու հանգամանքը կարևոր դեր է կատարում։ Սակայն ի՞նչ անեն Արթուրը կամ մյուս այն դատապարտյալները, որոնք համաձայն չեն դատավճռի հետ, այստեղ խնդիր է առաջանում։

Factor TV-ն ուսումնասիրել է Պրոբացիոն ծառայության կողմից ներկայացված նախորդ տարվա հաշվետվությունը․ պատկերը, մեղմ ասած, բարվոք չէ։ 2024 թվականին ստացվել է դատապարտյալի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համար զեկույց կազմելու 788 ծանուցում, որոնց հիման վրա կազմվել է 778 զեկույց, 84-ը՝ դրական, իսկ 694-ը բացասական եզրակացությամբ։

Եթե քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների հետ աշխատանքից 10, 15 և ավելի տարիներ անց անձը չի ուղղվում կամ կրկնահանցագործություն կատարելու վտանգը դեռևս շարունակում է մնալ, արդյո՞ք այստեղ համակարգը թերի չի աշխատում։ Մուղդուսյանը բացասական պատասխան է տալիս։

Եվ չնայած այս ամենին, Արթուրի խոսքով՝ ինքը չի չարացել, հակառակը՝ այս տարիների ընթացքում փորձել է բաց թողածը լրացնել։

Արթուրը տարիներ շարունակ դիմել է պատկան մարմիններին, պատգամավորների, անգամ Կաթողիկոսին։ Արդյունքի չհասնելուց հետո օրական գոնե մի քանի ժամով ազատության մեջ հայտնվելու նպատակին է ձգտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան