Ինչ է հայտարարագրել Անդրանիկ Քոչարյանը

Լուրեր

14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
14.05.2026 | 18:21
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ
14.05.2026 | 18:15
Մարդկությունը մեր մոտից ա փրկվել․ Բերդում Ծառուկյանը Նոյին հիշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:11
Հայտնի են «Նոայի» և «Ուրարտուի» մեկնարկային կազմերը Հայաստանի գավաթի եզրափակիչում
14.05.2026 | 18:10
Փաշինյանը՝ ՌԴ-ի կողմից 102-րդ բազան օգտագործելու մասին // ՀԿԿ-ն՝ «Հայաստան» դաշինքի խախտումների մասին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 18:02
ՌԴ ԶՈՒ-ն Ուկրաինայի վրա հարձակվել է ռեկորդային՝ ավելի քան 1400 ԱԹՍ-ով
14.05.2026 | 17:55
Գագիկ Ծառուկյանը Բերդում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 17:45
Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի մի քանի դասախոսներ, այդ թվում՝ ամբիոնի վարիչ Գայանե Եղիազարյանը 
14.05.2026 | 17:40
ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17 համաժողովի մասնակիցների համար
14.05.2026 | 17:31
Կարեն Խաչանովը՝ Կասպեր Ռուդի դեմ մրցախաղի մասին․ «Շատ տարօրինակ հաշիվ էր»
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի եկամուտները 2024 թվականին չեն ավելացել, նա ոչ մի նոր գույք ձեռք չի բերել։ Ըստ պատգամավորի գույքի և եկամուտների հայտարարագրի՝ 2024-ին նա ԱԺ-ից ստացել է գրեթե նույնքան աշխատավարձ, ինչքան 2023-ին՝ 13․2 մլն դրամ։ Տարեվերջի դրությամբ նրա բանկային հաշիվներին եղել է 2098 դոլար, 2005 եվրո և 6 մլն դրամ, իսկ կանխիկ հայտարարագրել է 4000 եվրո, 5000 դոլար և 4․8 մլն դրամ։

Քոչարյանը Երևանի Կենտրոնում ունի 2 բնակարան և 1 ավտոտնակ, որ տնօրինում է միանձնյա։ Նրա հետ բնակվող կինն ու որդին չեն աշխատում, եկամուտ չեն ստանում և անշարժ գույք չունեն։ Կինը՝ Լուսինե Քոչարյանը, բանկային հաշիվներին ունեցել է մոտ 93 հազար դրամ, 20 դոլար և 13 եվրո, կանխիկ՝ 170 հազար դրամ ու 3500 դոլար։ Որդին՝ Վազգեն Քոչարյանը, հայտարարագրել է Volvo մակնիշի ավտոմեքենա, 4․1 մլն դրամ և 2400 դոլար կանխիկ միջոցներ։

Գայանե Խաչատրյան