Բացահայտվել են պարեկներին կաշառք տալու դեպքեր

Լուրեր

24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 18:46
Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց
24.06.2026 | 18:34
Երևանում ավելի քան 5 ամիս փակ կլինի Արին Բերդ փողոցի ճանապարհահատվածներից մեկը
24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ բացահատվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ 2025 թվականի ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները ստուգման արդյունքում հայտնաբերել են, որ քաղաքացին չի ունեցել տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար անհրաժեշտ վարորդական իրավունքի վկայականի կարգ, որի պատճառով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն: Դրանից հետո տրանսպորտային միջոցի ուղևորը ոստիկանության պարեկային ծառայողի գրպանն է դրել 30․000 ՀՀ դրամ, սակայն պաշտոնատար անձին կաշառք տալու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Մեկ այլ քրեական վարույթով էլ պարզվել է, որ ապրիլի 30-ին Սյունիքի մարզի գումարտակի պարեկները հանդիպակաց ուղղությամբ երթևեկելու համար կանգնեցրել են ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող քաղաքացուն, ով սթափության վիճակի զննություն չանցնելու համար պարեկներին կաշառք է առաջարկել, որից հետո հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է:

Պարեկներին կաշառք առաջարկելու համար վերը նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ կրկին հիշեցնում ենք, որ ոչ միայն կաշառք տալը, այլ նաև առաջարկելը կամ խոստանալը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի, համարվում են քրեորեն հետապնդելի արարքներ, որոնց համար նախատեսված է ընդհուպ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկում, հետևապես՝ հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ, իսկ պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու յուրաքանչյուր դեպքում՝ զանգահարել Հակակոռուպցիոն կոմիտեի թեժ գիծ՝ 011 900 035 հեռախոսահամարով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում։