Ալիևը փորձել է Նեթանյահուի և Էրդողանի միջև գաղտնի հանդիպում կազմակերպել

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձել է գաղտնի հանդիպում կազմակերպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Այս մասին հայտնել է իսրայելական Globes-ը, որին  վկայակոչում է Turkiye today-ը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ նախաձեռնությունը դադարեցվել է այն բանից հետո, երբ Թուրքիան այս ամսվա սկզբին արգելափակել էր Իսրայելի «Wing of Zion» կառավարական ինքնաթիռի թռիչքն իր օդային տարածքով։ Նեթանյահուն պատրաստվում էր մեկնել Ադրբեջան, սակայն այցը չեղարկվել էր։

Անկարան ավեի վաղ հերքել էր Իսրայելի վարչապետի օդանավի թռիչքի համար օդային տարածքի օգտագործման թույլտվության վերաբերյալ տարածվող պնդումները՝ նշելով. «Այն պնդումները, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ինքնաթիռին օդային տարածքն օգտագործելու թույլտվություն է տրամադրվել, բացարձակապես կեղծ են: Մեզ նման խնդրանք չի ներկայացվել»:

Այս ենթադրյալ միջադեպը ոչ միայն չեղարկել է հնարավոր գագաթնաժողովը, այլև հանգեցրել Նեթանյահուի նախատեսված այցի հետաձգմանը Ադրբեջան։ Իսրայելի վարչապետի գրասենյակը մեկնաբանություն չի տվել այս հարցի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Բաքվում կայացել էր Սիրիայի հարցով Թուրքիայի ու Իսրայելի միջև հանդիպում։ Բացի այդ, լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Թուրքիան և Իսրայելը մայիսի 8-ին  բանակցություններ են  անցկացնելու Բաքվում՝ Ադրբեջանի միջնորդությամբ։ Սակայն այս հանդիպման վերաբերյալ այդպես էլ տեղեկություններ չհաղորդվեցին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի