ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հույս ունի

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտ կստորագրվի։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կովկասում կան որոշակի դրական շարժեր։ Դա Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունն է բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական ​​փաստաթղթի տեքստի համաձայնեցման վերաբերյալ։ Փաստաթղթի շուտափույթ ստորագրման հույս ենք հայտնում և ակնկալում ենք, որ դրա իրականացումը հուսալի ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»,- ասել է նա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի  խորհրդի նիստում, որն անցկացվում է Բիշքեկում։

Հիշեցնենք, որ թեպետ ՀՀ-ն և Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը, Բաքուն տարբեր պատրվակներ է առաջ քաշում համաձայնագիրը չստորագրելու համար։ Մասնավորապես, Բաքուն պահանջում է ՀՀ Սահմադրության փոփոխություն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ Ադրբեջանին առաջարկել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ դիմումն ու խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ։ Օրերս էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե, իբր, ՀՀ վարչապետը ՀՀ Սահմանադրության ու Մինսկի խմբի լուծարման հարցերով «փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի