Լեհաստանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի․ կմասնակցեն Վարշավայի քաղաքապետ Տշասկովկին և ընդդիմադիր Նավրոցկին

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանում մայիսի 18-ին անցկացված նախագահական ընտրություններում 13 թեկնածուներից ոչ ոք չի ստացել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50%-ից ավելի ձայն։ Current time-ի փոխանցմամբ՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, որին կմասնակցեն Վարշավայի լիբերալ քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին և ընդդիմադիր պահպանողական «Օրենք և արդարություն» կուսակցության ներկայացուցիչ, Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Կարոլ Նավրոցկին։

Քվեների 99%-ի հաշվարկից հետո Տշասկովսկին ստացել է ձայների 31,2%-ը, Նավրոցկին՝ 29,7%-ը։ Մասնակցությունը կազմել է գրեթե 67%։ Ընտրելու իրավունք ունեն շուրջ 29 միլիոն լեհեր։

Ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է հունիսի 1-ին: Հաղթողը կփոխարինի հեռացող պահպանողական Անջեյ Դուդային, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է օգոստոսին:

Լեհաստանի նախագահական ընտրությունները համարվում են վճռորոշ երկրի քաղաքական վեկտորի տեսանկյունից։ Ըստ վերլուծաբանների՝ Տշասկովսկու հաղթանակն անհրաժեշտ է եվրոպամետ վարչապետ Դոնալդ Տուսկին՝ բարեփոխումներ իրականացնելու համար։

«Դժվար պայքար յուրաքանչյուր ձայնի համար։ Այս երկու շաբաթները կորոշեն մեր հայրենիքի ապագան»,- գրել է Տուսկը X սոցիալական ցանցում։

Եթե ​​Նավրոցկին հաղթի, հնարավոր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նրա հնարավորությունները կարող են մեծանալ Սլավոմիր Մենցենի ընտրազանգվածի աջակցության շնորհիվ, որը երրորդ տեղում է՝ ձայների 14,8%-ով։ Նավրոցկին համակրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և քննադատում ուկրաինացի փախստականներին։

Լեհաստանի նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով, ազդում է երկրի արտաքին քաղաքականության վրա, կառավարություն նշանակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի