Պուտինը վստահ է, որ ռուսական զորքերը կարող են տարեվերջին ամբողջությամբ գրավել Ուկրաինայի չորս շրջանները. Bloomberg

Լուրեր

24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ինքն ամուր դիրքում է Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից առաջ, քանի որ եվրոպացի առաջնորդները փորձում են կանխել ԱՄՆ նախագահի կողմից գործարքի շտապողականությունը, գրում է Bloomberg-ը։

Պուտինը վստահ է, որ իր զորքերը կարող են տարեվերջին ճեղքել Ուկրաինայի պաշտպանությունը՝ լիակատար վերահսկողություն հաստատելով չորս շրջանների նկատմամբ, որոնք նա հայտարարել է Ռուսաստանի մաս, լրատվամիջոցին հայտնել է աղբյուրը՝ անանունության պայմանով։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի նախագահը, հավանաբար, որևէ նշանակալի զիջման չի գնա Թրամփին զրույցի ընթացքում, և եվրոպացի պաշտոնյաները մտահոգված են, որ Թրամփը կարող է փորձել հարկադրել կարգավորումը՝ անկախ ամեն ինչից։

ԱՄՆ նախագահը պնդում է պատերազմի արագ ավարտի հարցում, որն արդեն չորրորդ տարին է ընթանում։ Իր հերթին, Ռուսաստանի առաջնորդը որևէ նշան չի տվել, որ պատրաստ է դադարեցնել մարտերը, քանի որ իր զորքերը դանդաղորեն առաջ են շարժվում մարտի դաշտում, և դա մտահոգություն է առաջացրել Կիևում ու այլ եվրոպական մայրաքաղաքներում, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել զիջել ավելի շատ տարածքներ։

Ըստ հրապարակման՝ աճում է այն զգացողությունը, որ հրադադարի հաստատման ԱՄՆ-ի ջանքերը գագաթնակետին են հասնում, և Եվրոպայում պաշտոնյաները վստահ չեն՝ արդյո՞ք Թրամփը կուժեղացնի Ռուսաստանի վրա ճնշումը, թե՞ պարզապես կանցնի հաջորդ մարտահրավերին, եթե այդ ջանքերը ձախողվեն։ Թրամփը խոստացել է ռուս գործընկերոջ հետ զրույցն ավարտելուց հետո արդյունքներրի մասին տեղեկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների։

Կրեմլին մոտ կանգնած երկու այլ աղբյուրների խոսքով՝ չնայած մարտական ​​գործողությունները դադարեցնելու մասին բոլոր խոսակցություններին՝ Պուտինը պատրաստ է երկարատև պատերազմի, եթե դա է անհրաժեշտ իր նպատակներին հասնելու համար։

Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները ուրբաթ հեռախոսազրույցի ժամանակ փորձել են ԱՄՆ նախագահին հստակեցնել, որ Պուտինը նրան մոլորեցնում է։ Նրանք հույս ունեն, որ Թրամփը կհասկանա, որ պարտվողի դերում հայտնվելու վտանգի է ենթարկվում, եթե վատ գործարք պարտադրի Ուկրաինային։

Հավելենք, որ այսօր՝ մայիսի 19-ին նախատեսված է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, որ մայիսի 19-ին մտադիր է հեռախոսազրույց ունենալ նախ Պուտինի, ապա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  Զելենսկիի և «ՆԱՏՕ-ի տարբեր անդամների» հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի