Զելենսկին պատմել է ԱՄՆ փոխնախագահի և պետքարտուղարի հետ ունեցած հանդիպման մասին

Լուրեր

26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
26.06.2026 | 12:10
ՌԴ-ն ամբողջությամբ արգելեց ՀՀ-ից ձկան ներմուծումը // Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
Բոլորը

Հիանալի հանդիպում ունեցա Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հռոմում։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Քննարկեցինք Ստամբուլում կայացած բանակցությունները, որտեղ ռուսներն ուղարկել էին ցածր մակարդակի պատվիրակություն, որը լիազորություն չուներ որոշումներ ընդունելու։ Ես հաստատեցի Ուկրաինայի պատրաստակամությունը իրական դիվանագիտության համար և նշեցի ամբողջական ու անվերապահ հրադադարի կարևորությունը։

Ներկայացվեցին նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անհրաժեշտության, երկկողմ առևտրի, պաշտպանության ոլորտում համագործակցության, ճակատում տիրող իրավիճակի և գերիների փոխանակման ապագա փուլերի հարցերը։ Ռուսաստանի նկատմամբ ճնշումը պետք է շարունակվի, մինչև այն պատրաստ չլինի դադարեցնելու պատերազմը։ Եվ իհարկե, մենք քննարկեցինք մեր համատեղ քայլերը՝ արդար և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում ամբողջ ամերիկյան ժողովրդին՝ իրենց աջակցության և կյանքեր փրկելու հարցում առաջնորդության համար»,-նշել է Զելենսկին։

Հիշեցնենք՝ Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ստամբուլում կայացել էին ռուս-ուկրաինական բանակցությունները։ Կիևն ու Մոսկվան համաձայնության են եկել կողմերից յուրաքանչյուրին հանձնել 1000 ռազմագերի, ինչը կդառնա պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ փոխանակումը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի օրը նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի, ապա՝ Զելենսկու և ՆԱՏՕ-ի մի քանի երկրների ղեկավարների հետ՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցով։