Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ
Հասարակություն
17.05.2025 | 17:56
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն՝ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։
Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը՝ նշելով, որ այցի նպատակն է եղել տեղում գնահատել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։
Հաղորդվում է, որ այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների հետ։
Նշվում է, որ Պաշտպանն այցելել է նաև Բերդի զինվորական հոսպիտալ: