Մենք բանակցում ենք, բայց սպառնալիքից չենք վախենում. Փեզեշքիանն անդրադարձել է միջուկային գործարքի շուրջ Թրամփի հայտարարություններին

Լուրեր

08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը, չնայած Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուժի կիրառման մասին հայտարարություններին, կշարունակի բանակցությունները Վաշինգտոնի հետ, բայց երբեք չի հրաժարվի խաղաղ նպատակներով միջուկային էներգիա զարգացնելու իր իրավունքից։

«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

«Մի կողմից Թրամփը խոսում է տարածաշրջանում խաղաղության մասին, մյուս կողմից նա սպառնում է մեզ և պնդում, որ ունի աննախադեպ բռնության գործիքներ։ Նրա ո՞ր խոսքերին պետք է հավատանք։ Խաղաղության մասին խոսքերի՞ն, թե՞ մարդկանց սպանությունների և ոչնչացման մասին խոսքերին։ Մենք պատերազմ չենք փնտրում, բայց երբեք չենք վախենա սպառնալիքներից։ Մենք կբանակցենք, բայց երբեք չենք հրաժարվի մեր նվաճումներից՝ ռազմական, գիտական ​​և միջուկային ոլորտներում»,-նշել է Փեզեշքիանը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Իրանը միջուկային տեխնոլոգիաների կարիք չունի, քանի որ այն արդեն հարուստ է նավթով։ 

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ պատրաստ է «մահացու հարված» հասցնել Իրանին, որպեսզի կանխի Իսլամական Հանրապետության կողմից միջուկային զենքի ձեռքբերումը, միաժամանակ նշելով, որ ինքը կնախընտրեր խնդրի դիվանագիտական ​​լուծումը։

Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների չորս փուլ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու նպատակով։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի 12-ին՝ Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդն՝ ապրիլի 19-ին Հռոմում, երրորդը և չորրորդն՝ ապրիլի 26-ին և մայիսի 11-ին՝ կրկին Օմանի մայրաքաղաքում։ 

Խորհրդակցություններին Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։