Զելենսկին կոչ է արել աշխարհին պատժամիջոցներով պատասխանել, եթե ՌԴ-ի խաղաղության ջանքերը «թատերական» լինեն

Լուրեր

09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Ալբանիայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում՝ նշելով, որ աշխարհը «պետք է արձագանքի» Ռուսաստանին, եթե նրա խաղաղության ջանքերը «թատերական» լինեն, գրում է Sky News-ը։

«Աշխարհը պետք է արձագանքի, անհրաժեշտ է ուժեղ արձագանք, այդ թվում՝ պատժամիջոցներ Ռուսաստանի էներգետիկ ոլորտի և բանկերի նկատմամբ։ Ճնշումը պետք է շարունակի մեծանալ՝ մինչև իրական առաջընթաց գրանցվի։ Մեզ անհրաժեշտ է սպանությունների լիակատար դադարեցում, որպեսզի դիվանագիտությանն իրական հնարավորություն տրվի։ Մեր թիվ մեկ առաջնահերթությունը լիարժեք, անվերապահ և ազնիվ հրադադարն է»,- հայտարարել է նա։

Զելենսկին նշել է, որ հրադադարը պետք է անհապաղ տեղի ունենա՝ սպանությունները դադարեցնելու և դիվանագիտության համար ամուր հիմք ստեղծելու համար։

«Եվ եթե այսօր Ստամբուլում գտնվող Ռուսաստանի ներկայացուցիչները չկարողանան նույնիսկ համաձայնվել հրադադարին, ապա 100%-ով պարզ կլինի, որ Պուտինը շարունակում է խաթարել դիվանագիտությունը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Հավելենք, որ Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի