Ստամբուլում մեկնարկել է ՌԴ-Ուկրաինա հանդիպումը․ ռուսական կողմը մինչ այդ հանդիպել է ԱՄՆ ներկայացուցիչներին

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլում ընթանում է Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին հայտնում է Sky news-ը։

Ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ Վլադիմիր Մենդինսկիի գլխավորած ռուսական պատվիրակությունը նոր է ժամանել Ստամբուլի Դոլմաբահչե պալատում գտնվող հանդիպման վայր։

Այսօր ավելի վաղ այստեղ տեղի էր ունեցել ԱՄՆ-Թուրքիա-Ուկրաինա եռակողմ հանդիպումը։

Միջազգային և ռուսական լրատվամիջոցները նաև հայտնում են, որ Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպել է ԱՄՆ ներկայացուցչի հետ։ Նշվում է, որ Մեդինսկին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի  ավագ օգնական Մայքլ Անտոնին։

Sky News-ին էլ ուկրաինական դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը «խաթարում է խաղաղության ջանքերը»՝ պահանջելով Ուկրաինայի հետ դեմ առ դեմ ​​բանակցություններ՝ առանց Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայության։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի