Փոքր զինատեսակներից կարճ կրակահերթեր են լինում․ ձայները լսում ենք, ուղղությունը չգիտենք․ Մովսեսի վարչական ղեկավար

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի սահմանամերձ Մովսես բնակավայրում այս գիշեր ևս կրակոցների ձայներ են լսել, բայց չգիտեն՝ դրանք որ ուղղությամբ են։ Այս մասին Factor am-ի հետ զրույցում հայտնեց վարչական ղեկավար Արմեն Փոլադյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ կրակոցներից գյուղը չի տուժել, գյուղացիներից ոչ ոք վնասի համար գյուղապետարան չի դիմել։

Թեև շուրջ մեկ ամիս է՝ ադրբեջանական կողմից կրակոցների ձայներ են լսվում, բայց Մովսեսի վարչական ղեկավարը հավաստիացնում է՝ դրանք արդեն սովորական բնույթ են կրում, գյուղացիները խուճապի չեն մատնվում և զբաղվում են առօրյա աշխատանքով։

«Կարող եմ ասել, որ այդ կրակոցները մեր ուղղությամբ չեն։ Կրակոցները հիմնականում գիշերներն են լինում։ Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերն է մի քիչ շատ եղել, ավտոմատից կարճ կրակահերթեր են լինում։ Երեկվա կրակոցները համեմատաբար ավելի քիչ էին։ Փոքր զինատեսակներից են լինում այդ կրակոցները»,- մանրամասնեց Փոլադյանը։

Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սահմանամերձ Բերդի բնակավայրերի բնակիչները պարբերաբար լրատվամիջոցներին հայտնում են, որ կրակոցների ձայներ են լսում։ Նրանք, սակայն, նաև հավաստիացնում են, որ ադրբեջանական կողմի կրակոցները գյուղերը չեն թիրախավորում։

 

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանը տեղեկություններ է տարածում, իբր, հայկական կողմից կրակում են, ինչը պաշտոնական Երևանը հերքում է։

Պաշտպանական գերատեսչությունից էլ մայիսի 9-ին հաղորդել էին, որ  ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիք։

Մանյա Պողոսյան