Բաքուն Նիկոլ Փաշինյանին մեղադրում է «միջազգային հանրությանը մոլորեցնելու մեջ»

Լուրեր

05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հնչեցված հայտարարություններին։ Նա նշել է, թե հարցազրույցում Հայաստանի վարչապետը, իբր, «կրկին փորձել է մոլորեցնել միջազգային հանրությանը Հայաստանի Սահմանադրության մեջ գոյություն ունեցող տարածքային պահանջների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ»։

«Անվիճելի փաստ է, որ հայկական կողմի համար միջազգային համաձայնագրերում տարածքային ամբողջականությանն աջակցությունը հայտնելը որևէ իմաստ չունի։ Սա ապացուցելու համար արժե հիշել Ալմաթիի հռչակագրին Հայաստանի միանալու գործընթացը և այն, թե ինչպես այն կոպտորեն խախտեց այդ համաձայնագիրը։ Բոլորը գիտեն Ալմաթիի հռչակագրին միանալիս հայկական կողմի կողմից արված վերապահումների մասին, որոնց նրանք անընդհատ հղում են անում, և գործող օրենսդրական ակտերի գոյության մասին, որոնք դեմ են Ղարաբաղի՝ որպես Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելուն»,- ասել է Հաջիզադեն։

Նա հավելել է, թե, իբր, «իր պնդումները փաստարկներով ապացուցելու Փաշինյանի փորձը՝ հղում անելով սահմանադրական այն դրույթին, որ Հայաստանը կողմ է, և վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակայություն տեղական օրենքների նկատմամբ, նույնպես բացարձակապես անհիմն է»։

Հաջիզադեն խոսել է նաև, իբր, Թուրքիայի նկատմամբ ՀՀ տարածքային պահանջներից։

«Բավական է հիշեցնել վարչապետին, որ հայկական կողմը չի հրաժարվել «Արևմտյան Հայաստանի» նկատմամբ իր պահանջներից, դեռևս 2010 թվականի հունվարին մանրամասնորեն հիմնավորված Սահմանադրական դատարանի որոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ, և որ նույն տրամաբանությունն ու մոտեցումը դատարանը կիրառել է նաև 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը կայացնելիս՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հանձնաժողովների դրույթների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։ Մասնավորապես, դատարանի որոշման նախաբանը, ինչպես նաև Անկախության հռչակագրի «հայոց պետականության հիմնարար սկզբունքներ» բնութագրումը և դրանք անփոփոխ դրույթներ լինելու պնդումը ցույց են տալիս ադրբեջանական տարածքների նկատմամբ Հայաստանի պահանջներից բխող սպառնալիքի մասշտաբները»,-ասել է նա՝ հավելելով, որ «նույնիսկ զինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները»։

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ Հայաստանի վարչապետի տրամաբանությունը, իբր, «ցույց է տալիս, որ Հայաստանը հետաքրքրված չէ կայուն խաղաղությամբ և փորձում է պահպանել այդ իրավիճակը միայն որպես պահեստային տարբերակ՝ ապագայում Ադրբեջանի դեմ ագրեսիան վերսկսելու համար»։

«Դրա հետ մեկտեղ, անցյալի հակամարտության մնացորդ հանդիսացող Մինսկի խմբի պաշտոնական լուծարման դեմ և գործընթացը խաղաղության համաձայնագրով ավարտելու Հայաստանի փորձերը ցույց են տալիս Ադրբեջանի դեմ թաքնված օրակարգի առկայությունը։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Սահմանադրության փոփոխությունը, որն ուղիղ սպառնալիք է Ադրբեջանի ազգային անվտանգության համար, խաղաղության հիմնարար պայման է, և Ադրբեջանն ունի դա պահանջելու օրինական իրավունք»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ալբանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցերին՝ ընդգծելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում Ադրբեջանի նկատմամբ, հակառակը, Ադրբեջանի Սահմանադրությունն է պահանջներ ներառում ՀՀ տարածքի նկատմամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին էլ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կողմ է դրան, սակայն ԵԱՀԿ-ին համապատասխան դիմումը պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի