Կիևը հայտնում է ռուսական օդային հարձակման ժամանակ F-16 կործանիչի կորստի մասին

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են մայիսի 16-ի առավոտյան ռուսական բանակի կողմից օդային հարձակման ժամանակ F-16 կործանիչի կորստի մասին։

«2025 թվականի մայիսի 16-ին, մոտավորապես ժամը 03:30-ին, կապը F-16 ինքնաթիռի հետ կորել է։ Ուկրաինական կործանիչը հակառակորդի օդային հարձակումը հետ մղելու առաջադրանք էր կատարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախնական տվյալներով՝ օդաչուն ոչնչացրել է երեք օդային թիրախ ու աշխատել չորրորդի ուղղությամբ, սակայն ինքնաթիռում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։ Օդաչուն ինքնաթիռը հեռացրել է բնակեցված տարածքից և հաջողությամբ կատապուլտացվել։

Որոնողական-փրկարարական խմբի արագ աշխատանքի շնորհիվ օդաչուն արագորեն հայտնաբերվել և տարհանվել է։ Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Հաղորդվում է, որ բոլոր հանգամանքներն օբյեկտիվորեն պարզաբանելու համար ստեղծվել է հանձնաժողով, այն արդեն սկսել է աշխատանքները։

Ապրիլի կեսերին էլ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել էր ուկրաինացի օդաչու, կապիտան Պավել Իվանովի մահվան մասին՝ F-16 կործանիչով մարտական ​​առաջադրանք կատարելիս։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հետմահու Իվանովին շնորհել է Ուկրաինայի հերոսի կոչում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել էր ուկրաինական F-16-ի խոցման մասին՝ առանց մանրամասներ  ներկայացնելու։

Ուկրաինան իր առաջին F-16-ներն արևմտյան դաշնակիցներից ստացել է 2024 թվականի ամռանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի