Հայտնի է՝ այսօր Ստամբուլում երբ տեղի կունենան Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա և Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումները

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Ռուսաստանը և Ուկրաինան պատրաստվում են այսօր Ստամբուլում անցկացնել գրեթե երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները։ Թուրքիայի կողմից հյուրընկալվող բանակցությունները կներառեն նաև ԱՄՆ ներկայացուցիչների։

Նախատեսված բանակցություններին կմասնակցեն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը,  պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորած ուկրաինական պատվիրակությունը և ՌԴ նախագահի խորհրդական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած ռուսական պատվիրակությունը։ Ամերիկյան պատվիրակությունը ղեկավարում է Մարկո Ռուբիոն, սակայն հստակ տեղեկություններ չկան, թե ով է մասնակցելու հանդիպմանը։

Թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներին վկայակոչելով, հայտնում են, որ Թուրքիա-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում՝ տեղի ժամանակով 10:45-ին։

Նույն վայրում՝ ժամը 12:30-ին, նախատեսված է նաև Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ։ Նախօրեին Անթալիայում նա մասնակցել էր ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել էր Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած պատվիրակությանը։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր Ստամբուլում առաջին ուղիղ բանակցությունները նախատեսված էին մայիսի 15-ին։ Ակնկալվում էր, որ հանդիպմանը կարող են մասնակցել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին։ Պուտինի՝ Թուրքիա չմեկնելուց հետո Զելենսկին նույնպես հրաժարվեց մասնակցել բանակցություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի