Ֆիդանը Ստամբուլում հանդիպել է ռուսական պատվիրակությանը․ այսօր սպասվում են ռուս-ուկրաինական բանակցությունները

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում երեկ ուշ երեկոյան հանդիպել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ։

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱԳՆ աղբյուրներին, հայտնում են, որ հանդիպումը տևել է մեկուկես ժամ։ Հայտնի է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների միջև բանակցությունները կշարունակվեն այսօր՝ մայիսի 16-ին, Ստամբուլում։

Նախարարության աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունների ընթացքում սպասվում են մի շարք հանդիպումներ տարբեր ձևաչափերով․ նախատեսվում են եռակողմ բանակցություններ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի միջև։ Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք կկայանա քառակողմ հանդիպում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի մասնակցությամբ։

Ռուսական պատվիրակությունը ժամը 10:00-ից կսպասի ուկրաինական կողմին, հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Մենք պատրաստ ենք աշխատել»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների համար Ուկրաինայի պատվիրակության կազմը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ։

Զելենսկին նախօրեին Անկարայում հանդիպում էր անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո հայտարարել էր, որ ուկրաինական պատվիրակությունը կմեկնի Ստամբուլում բանակցությունների։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականից ի վեր Ստամբուլում առաջին ուղիղ բանակցությունները նախատեսված էին մայիսի 15-ին։ Ակնկալվում էր, որ հանդիպմանը կարող են մասնակցել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին։ Պուտինի՝ Թուրքիա չմեկնելուց հետո Զելենսկին նույնպես հրաժարվեց մասնակցել բանակցություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի