Լոնդոնն ու Բեռլինը համատեղ նոր «խորքային ճշգրտության հարվածի» զենք են մշակելու՝ ավելի քան 2000 կմ հեռահարությամբ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիան և Գերմանիան համատեղ մշակելու են նոր «խորքային ճշգրտության հարվածի» զենք՝ ավելի քան 2000 կիլոմետր հեռահարությամբ։ Այս հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի կառավարությանը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախագիծը հիմնված է անցյալ տարի ստանձնած պարտավորության վրա՝ 2024 թվականի հոկտեմբերին երկկողմ պաշտպանական համաձայնագրի շրջանակներում նոր զենք մշակելու վերաբերյալ։ Լոնդոնը և Բեռլինը ընդգծել էին, որ Եվրոպան պետք է ի վիճակի լինի պաշտպանվել Ուկրաինայում պատերազմի հնարավոր սրման դեպքում։

Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է «ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանություն, կարողությունների բացերի վերացում, փոխգործունակության բարելավում և Ուկրաինայի հետագա աջակցություն», հստակեցնում է AFP-ը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին և Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Բեռլինում կհայտարարեն նախագծի մեկնարկի մասին։

«Այս գործընկերությունը մեզ օգնում է պաշտպանությունը վերածել աճի շարժիչ ուժի՝ ստեղծելով աշխատատեղեր, զարգացնելով հմտություններ և խթանելով ներդրումները Մեծ Բրիտանիայում ու Գերմանիայում»,- ասել է Հիլին։

Լոնդոնը չի նշել նախաձեռնության իրականացման ժամկետները կամ դրա բյուջեն։ Նախարարները նաև կքննարկեն ծովային պարեկային և հետախուզական ինքնաթիռների համար տորպեդոների համատեղ գնումները և կհայտարարեն Գերմանիայի կողմից բրիտանական արտադրության ռազմական կամուրջներ գնելու գործարքի մասին։ Բեռլինն էլ հայտնում է, որ գերմանա-բրիտանական համագործակցությունը «կարևոր ներդրում է ունենում համաեվրոպական զսպման և պաշտպանության գործում»։

Բեռլինի և Լոնդոնի միջև 2024 թվականի հոկտեմբերին կնքված պաշտպանական համաձայնագիրը ենթադրում է նոր հեռահար զենքերի մշակում, Մեծ Բրիտանիայում Rheinmetall-ի կողմից տանկերի արտադրություն և ՆԱՏՕ-ի արևելյան սահմանին համատեղ զորավարժություններ։

«Օդային, ցամաքային, ծովային և կիբերոլորտներում նախագծերի միջոցով մենք համատեղ կբարձրացնենք մեր պաշտպանական կարողությունները՝ դրանով իսկ ամրապնդելով ՆԱՏՕ-ի եվրոպական բաղադրիչը»,- փաստաթուղթը ստորագրելուց առաջ ասել էր Բորիս Պիստորիուսը։

Նա նաև շեշտել էր՝ համաձայնագրի շրջանակում իրականացվելիք նախագծերը բաց կլինեն նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի այլ դաշնակիցների ու գործընկերների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի