Պուտինն ու Թրամփը չեն մեկնում Ստամբուլ․ հայտնի է Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության կազմը

Լուրեր

24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Բոլորը

Կրեմլը հայտնում է, որ մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք Ուկրաինայի հետ բանակցություններին Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրա հետ միասին բանակցություններին կմեկնեն փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, բանակի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։

Բացի այդ, Պուտինը հաստատել է «բանակցությունների փորձագետների» կազմը։ Նրանց թվում են ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվության պետի տեղակալ Ալեքսանդր Զորինը, նախագահական հումանիտար ոլորտում պետական ​​քաղաքականության վարչության պետի տեղակալ Ելենա Պոդոբրևսկայան, ԱԳՆ-ի ԱՊՀ երկրների հարցերով երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը և Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ Վիկտոր Շևցովը։

Այսպիսով՝ Կրեմլը, ըստ էության, մերժում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջարկը, որը պնդում էր Ստամբուլում Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնելու հարցում։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ստամբուլում մտադիր է հանդիպել միայն Պուտինի հետ։ Ուկրաինական պատվիրակության և ռուս ցածրաստիճան պաշտոնյաների միջև բանակցությունների հնարավորության մասին հարցին նա պատասխանել էր, որ Ուկրաինան «պատրաստ է ցանկացած ձևաչափի», բայց մանրամասներ չէր հայտնել։

Երեկոյան իր ուղերձում էլ, որը ձայնագրվել է Կրեմլի կողմից ռուսական պատվիրակության կազմի հրապարակումից առաջ, Զելենսկին ասել է. «Ես սպասում եմ՝ տեսնելու, թե ով կժամանի Ռուսաստանից, այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»։

Ուկրաինայի նախագահի հրամանագրով՝ Կիևի անունից բանակցություններ վարելու լիազորություններ են տրվել նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհային և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին։

Դեռևս հայտնի չէ՝ ռուս-ուկրաինական բանակցություններ ընդհանրապես կկայանա՞ն, թե՞ ոչ։

Բացի այդ՝ թուրքական Անթալիա քաղաքում նախատեսված է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպում, որին, ի թիվս այլոց, կմասնակցի նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա արդեն ժամանել է Թուրքիա։ Անթալիայում է  Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիհան, որը նախօրեին հանդիպել էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին։

Միջազգային լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին։ Այս մասին հաստատել է ամերիկացի պաշտոնյան այն բանից հետո, երբ Պուտինը հայտնել է ռուսական պատվիրակության կազմի մասին։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ «մտածում է» Թուրքիա գնալու մասին, եթե Պուտինն այնտեղ լինի։

Ուկրաինացի բարձրաստիճան աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի ճանապարհին է։ Աղբյուրը խնդրել է անանուն մնալ՝ իրավիճակի զգայունությունից ելնելով։ Անկարայում Զելենսկին երկկողմ հանդիպում կունենա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ռուսաստանի հետ բանակցությունները պետք է տեղի ունենան Ստամբուլում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները մայիսի 10-ին կոչ էին արել Ռուսաստանին դադարեցնել կրակը առնվազն 30 օրով՝ սկսած մայիսի 12-ից: Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր, որ Ուկրաինան մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսի։

Ուկրաինան ու եվրոպացի առաջնորդները պնդում են, որ Ռուսաստանը նախ դադարեցնի կրակը, մինչդեռ ռուս պաշտոնյաներն առաջարկում են նախ բանակցություններ անցկացնել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին նշել էր, որ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնվի ՌԴ-ի հետ հանդիպման՝ Պուտինի առաջարկին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ մայիսի 15-ին անձամբ է սպասելու Պուտինին Ստամբուլում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի