Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Լուրեր

07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
Բոլորը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը գրառմամբ տեղեկացնում է, որ այսօր՝ մայիսի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և Ֆրանսիայից ժամանած մի խումբ երիտասարդ դիվանագետների, որոնք աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։

«Ողջունելով դեսպանին՝ ներկայացրի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ծավալված համագործակցության շրջանակներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, արդյունքներն ու ձեռքբերումները և առաջիկա անելիքները առողջապահության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

Օլիվիե Դըկոտինյին, բարձր գնահատելով Գեղարքունիքի և Իզերի միջև ծավալված համագործակցությունը, հույս հայտնեց, որ կողմերի ակտիվ ջանքների, նոր գաղափարների ու ծրագրերի շնորհիվ ավելի կընդլայնվեն համագործակցության ոլորտները, կխորանան բարեկամական կապերը, կակտիվանան փոխադարձ շփումները։

Անդրադարձ կատարվեց նաև 2025 թվականի հունիսի 1-ից 3-ին Գորիս քաղաքում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովին։

«Այն ակտիվ համագործակցությունը, որ դուք ծավալել եք Իզերի դեպարտամենտի հետ, հիանալի օրինակ կլինի նաև Հայաստանի ու Ֆրանսիայի մյուս տարածաշրջանների համար, համաժողովի մասնակիցները կհամոզվեն, թե իրականում, ձեր իսկ ձեռքբերումների օրինակով, ինչ տեսանելի արդյունքներ կարող են գրանցել հայկական ու ֆրանսիական համայնքները բարեկամական կապերի հաստատման, տնտեսական-մշակութային փոխհամագործակցության հաստաման դեպքերում»,-նշեց Օլիվիե Դըկոտինյին։

Հանդիպան ընթացքում քննարկեցինք նաև տնտեսական ու մշակութային համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր»,- գրել է Սարգսյանը։