Գերմանիայում Ուկրաինայի 3 քաղաքացի է ձերբակալվել՝ ՌԴ-ի հրահանգով դիվերսիաներ ծրագրելու կասկածանքով

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի դաշնային դատախազությունը ձերբակալել է Ուկրաինայի երեք քաղաքացու, որոնք, ենթադրաբար, Ռուսաստանից ստացված հրահանգով պետք է հարձակումներ իրականացնեին Գերմանիայում բեռնատար տրանսպորտային միջոցների վրա։ Ձերբակալությունները տեղի են ունեցել մայիսի 9-ից 13-ը Գերմանիայում և Շվեյցարիայում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դատախազության տվյալներով՝ տղամարդիկ ծրագրել էին Գերմանիայից Ուկրաինայում գտնվողներին ուղարկել ծանրոցներ, որոնք պարունակում էին պայթուցիկ սարքեր, դրանք կարող էին բռնկվել տեղափոխման ընթացքում։ Տրանսպորտային երթուղիները հետախուզելու համար նրանցից մեկը, ենթադրաբար, Քյոլն է ուղարկել երկու փորձնական ծանրոց, որոնք, ի թիվս այլ իրերի, պարունակել են GPS հետևորդներ։

Գերատեսչությունը նաև հրապարակել է կասկածյալների անունները՝ Եվգենի Բ., Դանիիլ Բ. և Վլադիսլավ Տ.:

Քյոլնում և Կոնստանսում ձերբակալված երկու տղամարդիկ ներկայում կալանքի տակ են, մեկ այլ կասկածյալ, որը ձերբակալվել է շվեյցարական Թուրգաու կանտոնում, կտեղափոխվի Գերմանիա:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի