Թրամփը՝ Ստամբուլում բանակցություններին Պուտինի մասնակցության և Թուրքիա իր այցի մասին

Լուրեր

07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չգիտի՝ արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ մայիսի 15-ին նախանշված բանակցություններին, գրում է The Guardian-ը։

«Նա կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր է… Ես չգիտեմ՝ արդյո՞ք նա այնտեղ կլինի, եթե ես այնտեղ չլինեմ։ Մենք դա կիմանանք»,- ասել է Թրամփը լրագրողներին Սաուդյան Արաբիայից Կատար մեկնելիս։

Նա նաև ասել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի դեմ երկրորդական պատժամիջոցները, որոնք նախկինում սպառնացել էր կիրառել, եթե Մոսկվան չկարողանա համաձայնության գալ խաղաղ կարգավորման շուրջ։ Թրամփը նաև չի բացառել, որ կժամանի Թուրքիա՝ ռուս-ուկրաինական բանակցությունների համար։

«Մենք շատ լարված իրավիճակ ունենք։ Բայց դա չի նշանակում, որ ես դա չեմ անի՝ շատ կյանքեր փրկելու համար, իսկ հետո չեմ վերադառնա [այցի ժամանակացույցին]»,- ասել է  Թրամփը։

ԱՄՆ նախագահը հաստատել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի հինգշաբթի Ստամբուլում կայանալիք բանակցություններին։

Այսօր ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Պուտինը չի հրամայել հայտարարել, թե ով է մեկնելու Ստամբուլ բանակցությունների։

«Ես կարող եմ ևս մեկ անգամ հաստատել, որ նախագահի մայիսի 11-ի հայտարարության մեջ, մայիսի 11-ի գիշերային հայտարարության մեջ ասված ամեն ինչ մնում է արդիական։ Իրոք, ռուսական պատվիրակությունը Ստամբուլում կսպասի ուկրաինական պատվիրակությանը հինգշաբթի՝ մայիսի 15-ին, այսինքն՝ վաղը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Միջազգային լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում, որ Ստամբուլում ուկրաինական կողմի հետ հնարավոր բանակցություններին Պուտինը չի մեկնելու, ռուսական պատվիրակությունը գլխավորելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովըը։ Սպասվում է, որ պատվիրակության կազմում լինելու է նաև ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի