ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը. Թուրքիայի ընկերությունները նույնպես կներառվեն սահմանափակումների ցանկում

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

ԵՄ-ն չորեքշաբթի հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը՝ խստացնելով նրա «ստվերային» նավթային նավատորմի դեմ միջոցները, մինչդեռ Եվրոպան սպառնում է հետագա պատժամիջոցներով, եթե Մոսկվան չհամաձայնվի Ուկրաինայի հետ զինադադարի, գրում է AFP-ը։

Կրեմլի դեմ նոր միջոցառումները՝ ԵՄ-ի կողմից 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից ի վեր պատժամիջոցների 17-րդ փաթեթը, մշակվում էին մինչև եվրոպացի առաջնորդների կողմից Մոսկվային իրենց վերջին վերջնագիրը ներկայացնելը ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության ջանքերի վերաբերյալ։ ԵՄ 27 անդամ պետությունները ներկայացնող դիվանագետները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են փաթեթը՝ ըստ դաշինքի լեհական նախագահության։

Փաթեթը ներառում է շուրջ 200 նավթատար լցանավերի ընդգրկվում սև ցուցակում, որոնք օգտագործվում են ռուսական նավթի արտահանման սահմանափակումները շրջանցելու համար։

Ռուսական բանակին ապրանքներ մատակարարելու մեջ մեղադրվող այնպիսի երկրների ընկերություններ, ինչպիսիք են Վիետնամը, Սերբիան և Թուրքիան, նույնպես ենթարկվելու են սահմանափակումների։ Մոտ 2400 անձանց և կազմակերպություններին, որոնց արդեն իսկ վիզայի արգելքներ և ակտիվների սառեցում է սպառնում, կավելացվեն տասնյակ ռուսաստանցի պաշտոնյաներ։ Փաթեթը նաև պատժամիջոցներ է սահմանում ռուս անհատների նկատմամբ՝ Եվրոպայում կիբերհարձակումների, մարդու իրավունքների խախտումների և դիվերսիաների համար։

Պաշտոնյաները խոստովանում են, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցների վերջին փուլը համեմատաբար սահմանափակ է նախորդ փաթեթների համեմատ, քանի որ ԵՄ-ի համար ավելի դժվար է համաձայնեցնել թիրախները։

Այս միջոցառումներից բացի՝ ԵՄ առաջնորդները սպառնացել են Ռուսաստանին «մեծածավալ պատժամիջոցներով», եթե Մոսկվան չհամաձայնվի Միացյալ Նահանգների կողմից աջակցվող 30-օրյա հրադադարի առաջարկին։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեքշաբթի զգուշացրել էր Ռուսաստանին, որ եթե այս շաբաթ Ուկրաինայում խաղաղության հասնելու «իրական առաջընթաց» չլինի, ապա այն կբախվի լրացուցիչ եվրոպական պատժամիջոցների։ Մերցը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հինգշաբթի Ստամբուլում նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել Ուկրաինայի հրադադարը և խաղաղությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ կարող է մասնակցել Թուրքիայում կայանալիք բանակցություններին, եթե Պուտինը և Զելենսկին նստեն բանակցությունների սեղանի շուրջ, սակայն մինչ այժմ Կրեմլից որևէ ազդանշան չկա, որ հանդիպմանը կմասնակցի Պուտինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի