ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում

Լուրեր

28.02.2026 | 22:10
Լամին Յամալն առաջին հեթ-տրիկն է գրանցել կարիերայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 21:45
Տիգրան Բարսեղյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 20:49
Հայաստանը կաջակցի ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը
28.02.2026 | 20:00
ՇՄՆ-ն ու Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտը համագործակցության հուշագիր են ստորագրել
28.02.2026 | 19:54
Պետք է դադարեցնել Սահմանադրությունը մեկ մարդու համար փոխելու արատավոր պրակտիկան. Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 19:35
Համացանցում Բուրջ Խալիֆայի մերձակայքում պայթյունների կադրեր են հրապարակվում
28.02.2026 | 19:21
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դատապարտել են Իրանի հարվածները Մերձավոր Արևելքի երկրներին
28.02.2026 | 19:04
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին. Քուվեյթում ՀՀ դեսպանատուն
28.02.2026 | 19:00
Մենք ստամոքսային հասարակություն ենք, խանութների թվին նայե՛ք, ստամոքսային գրքեր ենք սիրում. Արամ Ավետիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 19:00
Մատակարարները դադարեցնում են Հորմուզի նեղուցով փոխադրումները Իրանի վրա հարձակման պատճառով
28.02.2026 | 18:45
Ըստ իսրայելական ԶԼՄ-ի՝ «աճում են նշանները, որ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է»
28.02.2026 | 18:26
Հայաստան ժամանած Ֆրանսիսկո Ֆիլիոն հյուրընկալվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին
28.02.2026 | 18:05
Մենք ընտրում ենք ստեղծող և հաղթող պետության ճանապարհը. Դավիթ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 17:48
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդարին» հաղթել «Ռոստովին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.02.2026 | 17:47
Բավրայի մաքսային անցման կետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար. ՊԵԿ
Բոլորը

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, մայիսի 15-16-ին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․

  • մայիսի 15-ին, ժամը 11։00-16։00, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճն, Տոռոզյան 7, համայնքապետարանի հարևանությամբ),
  • ժամը 13։00-15։00, Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում (Սյունիքի մարզ, Կոռնիձոր գյուղ, 4-րդ փողոց, 19 շենք, համայնքապետարանի հարևանությամբ),
  • ժամը 15։30-17։30, Սյունիքի մարզի Տեղ համայնքում (ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Տեղ, փողոց 35 թիվ 2, համայնքապետարանի հարևանությամբ),
  • մայիսի 16-ին, ժամը 11։00-16։00, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, վարչական շենք թիվ 1, համայնքապետարանի հարևանությամբ),
  • ժամը 11։00-15։00, Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում (Սյունիքի մարզ, Շինուհայր գյուղ, մայրուղի 14, համայնքապետարանի հարևանությամբ)։

Ըստ աղբյուրի՝ մայիսի 23-ին կիրականացվեն մայիսի 15-ին և 16-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։

Նշվում է, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները, մոտենալով շրջիկ գրասենյակ, կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։