Բրիտանիան Ադրբեջանի «Զանգեզուր» լցանավը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ ռուսական նավթ փոխադրելու համար

Լուրեր

06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մայիսի 9-ին հայտարարել էր Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցների ամենամեծ փաթեթի սահմանման մասին։ Պատժամիջոցների ցանկում ավելացվել է 100 լցանավ, որոնք, ըստ բրիտանական իշխանությունների, 2024 թվականի սկզբից ի վեր տեղափոխել են ավելի քան 24 միլիարդ դոլար արժողությամբ բեռ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝«Ռուսական ստվերային նավատորմի» մեջ է մտնում նաև «Զանգեզուր» նավթային լցանավը։

«Զանգեզուր» նավթատարը պատկանում է ASCO-ին («Ադրբեջանի Կասպյան նավագնացության ընկերություն» ՓԲԸ): ASCO-ն այս նավը գնել է Պալմալի հոլդինգից։ Նավը սկզբում անվանվել է «Զարիֆա Ալիևա», ապա՝ «Շահ Դենիզ», և հետո՝  «Զանգեզուր»։ Բացի այդ, պատժամիջոցների են ենթարկվել նաև Ադրբեջանի հինգ քաղաքացիներ՝ Թահիր Գարաևը, Ահմեդ Քերիմովը, Անար Մադաթլին, Թալաթ Սաֆարովը և Էթիբար Էյուբը։ Նշվում է, որ նրանք ներգրավված են ռուսական ստվերային տանկերային նավատորմում՝ Coral Energy Group-ի կառավարման միջոցով։

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում ադրբեջանական լցանավի մասին նշված է, որ դրա գործունեության նպատակը կամ հետևանքը Ուկրաինայի անկայունացումն է, Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության կամ անկախության խախտումը կամ սպառնալիքը, կամ Ռուսաստանի կառավարությունից օգուտ քաղելը կամ նրան աջակցելը։ Ընդգծվում է, որ «Զանգեզուր» լցանավը հատուկ նախատեսված է ռուսական ծագում ունեցող նավթի կամ նավթամթերքի՝ Ռուսաստանից երրորդ երկիր փոխադրման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի