Ադրբեջանին պետք են ինչպես Սյունիքով ճանապարհը, այնպես էլ Իրանով․ Ռաուֆ Աղամիրզաև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հարավային Կովկասի կոմունիկացիաների նկատմամբ հետաքրքրությունը Եվրոպայում և Չինաստանում աճել է, կարծում է տրանսպորտի և հաղորդակցությունների հարցերով ադրբեջանցի փորձագետ Ռաուֆ Աղամիրզաևը։

Նա կարծում է, որ Հայաստանում տիրող պատկերացումները, որ Ադրբեջանը փորձում է գրավել ՀՀ Սյունիքի մարզը (փորձագետը գործածում է Զանգեզուր անվանումը) և «միջանցք» ստանալ, չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը կանգ չի առնում միայն մեկ երթուղու ընտրության վրա (Իրանի կամ Հայաստանի միջոցով) և ցանկանում է օգտագործել ինչպես Մեղրիով ճանապարհը, այնպես էլ Արաքսի իրանական ափը։ Ընդ որում, Աղամիրզաևի պնդմամբ, եթե Նախիջևան տարվելիք բեռների համար Բաքուն անխոչընդոտ հասանելիություն է ուզում, ապա միջազգային բեռների համար պետք է լինեն բոլոր գործընթացները։

Փորձագետը կարծում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնություն ձեռք բերեն առևտրատնտեսական կապերի հաստատման և հաղորդակցությունների բացման հարցում։

«Առևտուր անելն ավելի լավ է, քան պատերազմելը»,- եզրափակում է ադրբեջանցի փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան